Կարդալով Բորխես` հասկանցա, որ մարդկային հարաբերություններում ամենակարևոր պայմանը փոխվստահությունն է: Երբ չկա փոխվստահությունը, և շփումը հիմնված է իրար անընդհատ փորձելու և միմյանց ինչ-որ բան ապացուցելու վրա, հարաբերությունները դատապարտված են ավարտման: Այնուամենայնիվ, կյանքը անհնար է առանց մարդկանց՝ շրջապատի, ցանկցած մակարդակի շփման:
Անիմաստ է ապրել, եթե մենակ ես, բայց իրականում մենակ ենք նույնիսկ այն ժամանակ, երբ մենակ չենք, շրջապատված ենք մարդկանցով: Իհարկե, միայնակությունը երբեմն իրեն զգալ է տալիս: Ըստ Բորխեսի` դա պատահում է կյանքի վերջում, սակայն անիմաստ է բարդացնել կյանքն ու սպասել սեփական միայնակության ամենադժնի արտահայտմանը: Պետք է ապրել կյանք` չմտածելով վատի մասին, վատը ամեն դեպքում գալու է: Դրա մասին մտածելով` այն պարզապես ժամանակից շուտ կգա…
Մերի Թելունց
No comments:
Post a Comment