11.21.2014

Ալբերտ Կամյու «Սիզիփոսի առասպելը»

Աստվածները Սիզիփոսին` ամենախելացի մահկանացուին, իր գործած մեղքերի համար դատապարտել էին լեռան ծայրը բարձրացնել մի մեծ քար, որը գագաթին մոտենալուն պես պետք է ընկներ ցած` վերսկսելով Սիզիփոսի տանջանքը: Աստվածները կարծում էին, որ խելացի մարդու համար, չկա ավելի մեծ պատիժ, քան հարկադրված և անօգուտ աշխատանքը: Որոշ ժամանակ Աստվածների պահանջը կատարելուց հետո` Սիզիփոսը վերջապես ընդունեց իր ճակատագիրը, և լեռան գագաթից քարի հետ իջավ ցած:


Կյանքը ավել բան չէ, քան տարիներ ձգվող պայքար. պայքար երբեմն ամենահասարակ բանին հասնելու համար, պայքար հակառակորդների, բարեկամների, հասարակության, սեփական թերությունների և դրանք ուղղելու դեմ: Մարդու կյանքի ամեն վայրկյանը փորձություն է` տարբեր մակարդակներում ու պայմաններում: Ոմանց բախտը բերում է, որովհետև «պայքարների» թիվը տարբեր մարդկանց դեպքում տարբեր է: Մեր կյանքի ընթացքում հանդիպող խոչընդոտներից, և դրանք հաղթահարել փորձելով` մենք սովորում ենք, սկսում ավելի խելացի և դիմակայուն դառնալ: Ինչ-որ փուլում հանձնվում ենք, ու հոգնում անընդհատ կրկվող գործողությունների ամբողջությունից: Չհաղթահարած բարձրունքներից մեզ մնում է միայն բարձրանալու տանջանքը, թվում է` ապարդյուն է, բայց նախկին բարձունքում սովորածը, օգնում է հաջորդ գագաթը նվաճելիս: Եվ հազար փորձերից մեկը ստացվում է, և այդ մեկի համար արժի չափսոսալ կորցրած ժամանակը:  Որոշակի տարիքում, բոլոր մարդիկ էլ հիասթափվում են, կարևորը ուժեղ լինելն է, և հիասթափվելու ժամը հնարավորինս հետաձգելը:
Մերի Թելունց 

No comments:

Post a Comment