12.20.2014

Բնական աղետներ. Ջրհեղեղներ (նախագիծ 3)


Աղետը երկրագնդում որոշակի փոփոխությունների հետևանքով առաջացած երևույթ է, որը պատճառում է ավերածություններ, մարդկային զոհեր, տուժածներին ինչպես` ֆիզիկան, այնպես էլ հոգեկան վնասներ: Կատարվածը աղետ է համարվում այն դեպքում, երբ վնաս է հասցվում անձամբ մարդուն` վերջինիս գույքին, կամ առողջությանը, հակառակ դեպքում այն դիտարկվում է որպես բնական երևույթ: Այսինքն, եթե դիտվել է բնական երևույթ, բայց արդյունքում մարդկային զոհ չկա, ուրեմն այն աղետ չէ: Հարկ է տարանջատել մի քանի տեսակի աղետներ` բնական կամ գլոբալ, տեխնածին, տրանսպորտային, տիեզերական, սոցիալական: Բնական աղետ է ջրհեղեղը, երկրաշարժը, հրաբուխի ժայթքումը, ցունամին և այլն: Տիեզերական աղետները տիեզերքում կատարվող մինչմոլորակային աղետներն են` աստղերի պայթումները, գալակտիկաները (նմանատիպ աղետի շնորհիվ է միլիոնավոր տարիների ընթաքում առաջացել Երկիր մոլորակը): Տրանսպորտային աղետները ավտովթարներն են (որոնց պատճառ կարող է հանդիսանալ բնական աղետը` օրինակ սողանքը), ավիացիոն վթարները: Այժմ կխոսենք բնական աղետների մասին, մասնավորապես ջրհեղեղների: Բնական աղետները առաջանում են մթնոլորտում, ջլորտում, քարոլորտում և կենսոլորտում կատարվող փոփոխությունների հետևանքով: Ջրհեղեղը տարերային աղետի մի տեսակ է, որը տեղի է ունենում ջրային ավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով, որը իր հերթին հանգեցնում է ցամաքային տարածքի ջրածածկման: Ջրհեղեղի առաջացման պատճառները տարբեր են, ինչով և տարանջատվում են ջրհեղեի տարբեր տեսակները. պատճառներից մեկը կարող է լինել ջրամբարների փլուզումը, ձյան կամ սառույցի հալոցքը, հորդառատ և չդադարող անձրևները, տեղատարափը: Ի տարբերություն մնացած աղետների, ջրհեղեղը այն աղետներից է, որ որոշ չափով կարելի է կանխատել: Ջրհեղեղը բնական երևույթ է, սակայն դրա առաջացման մեջ իր լուման ունի նաև մարդը, ում տարբեր բնույթի գործունեության արդյունքում առաջանում են տարերային աղետներ: Մարդու տնտեսական գործունեությունը` մասնավորապես անտառային զանգվածների ծառահատումները խթանում են ջրհեղեղների առաջացմանը: Ծառահատման արդյունքում ստորգետնյա ջրերը ճանապարհ են բացում հեղեղումների համար, իսկ ծառահատվածը հողը ջրի հոսքի պարարտ միջավայր է: Ճանապարհային շիանահարության համար ժայռային գրունտների պայթեցումներ, ստորգետնյա կառույցները,  (օրինակ թունելները) նույնպես ջրհեղեղի պատճառ են հանդիսանում: Ջրհեղեղը աղետալի ավերածություններ է ստեղծում` վնաս հասցնելով արդյունաբերական և գյուղատնտեսական միջավայրերին: Դրա հետևանքով ավերվում է գույքը` շենք-շինությունները, փայտե կառույցները փտում են, մետաղները` ժանգոտում. թուլանում է շենքերի հիմքը, ինչն էլ հետո պատճառ է դառանում, դրանց ավիրման` անգամ փոքր ուժգնությամբ երկրաշարժի դեպքում: Ջրհեղեղը ոչնչացնում է նաև բուսականությունը, ավիրում բերքը, մեքենասարքավորումները, խաթարում էլեկտրամատակարարումը և հեռախոսակապը, իսկ ամենաաղտեալի և ցավալի փաստը մարդկային կորուստներն են, որոնք ուժեղ ջրհեղեղի ժամանակ պարզապես անխուսափելի են:

Ջրհեղեղը աղետ է, որին հնարավորին չափով կանխարգելման և դրանից հետո ստեղծված հետևանքները մեղմելու համար գոյություն ունեն բազմաթիվ տարրական գործիքներ, որոնց իմացությունը կօգնի չնախատեսված իրավիճակում զերծ մնալ աղետալի հետևանքներից: Ջրհեղեղը դասվում է այն աղետների շարքում, որոնք նախապես կանխատեսելի են, ուստի աղետին պատրաստ լինելու համար առաջին հերթին պետք է լինել տեղեկացված: Առաջին նախապայման տանը աղետի կապոց ունենալն է, որի մեջ պետք է ունենալ առաջին անհրաժեշտության իրերը` սնունդ և խմելու ջուր (մի քանի օրվա համար): Պետք է անջատել տան էլեկտարկանությունը, մեկուսացնել թունավոր և վտանգավոր նյութերը: Եթե բնակարանը գտնվում է ցածրադիր դիրքում, պետք է անվտանգ ճանապարհով հեռանալ տանից, չմոռանալով վերցնել լապտերներ և այլ օգտակար սարքեր: Այնուամենայնիվ ջրհեղեղին նախօրոք պատրաստված չլինելու դեպքում անհրաժեշտ է մնալ ապաստաններում` թրջվելուց զերծ պահելով աղետի կապոցը: Հակացուցված է օգտվել էլեկտրական սարքերից, կամ փորձել կապ հաստատել, օգնություն խնդրելու համար պետք է օգտվել այլ միջոցներից` գոռալ, խարույկ վառել, ինչ-որ ազդանշան անել: Ջրհեղեից հետո պետք է ուշադիր ուսումնասիրել բնակարանը` հատակը, պատերը, պատուհանները: Ջրհեղեղից հետո չի կարելի օգտվել էլեկտրականությունից նախքան դրանց վնասվածության աստիճանը որոշելը: 
Մերի Թելունց

No comments:

Post a Comment