Հեղինակային իրավունքը արվեստի, գիտության,
գրականության և այլ ոլորտների հեղինակների` իրենց հեղիանակային աշխատանքների նկատմամբ
սեփականության իրավունքն է: Ստեղծագործության հանդեպ սեփականության իրավունքը ձևավորվում
է հենց ստեղծագործության ստեղծմամաբ: Այն կարելի է համարել հեղինակի` մտավոր աշխատանքի արդյունքում
ստեղծվածի (նյութական կամ ոչ նյութական) նկատմամբ բնական իրավունքի օրինական
ձևակերպում: Հեղիանակային իրավունքը միտված է ապահովելու
ստեղծագործ մարդու մտավոր սեփականությունը: Հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ
անձնական ոչ գույքային, գույքային իրավունքներն են իր ստեղծագործության նկատմամբ (Հեղինակային
իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենք, հոդված11): Այս դեպքում
կարելի է ասել, որ սեփականության սուբյեկտը
հեղինակն է, օբյեկտը` ստեղծագործությունը:
Հեղինակային իրավունքի համաձայն
հեղինակը ունի գույքային իրավունքներ (հոդված 13), ինչպիսիք
են` ստեղծագործության փոխատվության
և վարձկալության հանձնելու (հոտված 17), ստեղծագործությունը
ցուցադրելու (հոտված 18), կատարելու (հոտված 20), հեռարձակելու(հոտված 21) իրավունքները: Հեղինակի մտավոր սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ուժի մեջ են հեղինակի կյանքի և մահվանից հետո
70 տարվա ընթացքում (հոդված 37): Հեղինակը իրավունք ունի
գույքային հարաբերություններ ծավալալելու այլ անձանց հետ. այս դեպքում հեղիանակի և երրորդ կողմի միջև գույաքային հարաբերությունները պետք է կանոնակարգվեն
նոտարի, կամ ինչ-որ լիազորված կազմակերպության կողմից: Հեղինակային իրավունքները, ինչպես սեփականության այլ տարատեսակները փոխանցվում
են ժառանգաբար, և մտավոր սեփականության ժառանգները իրավունք ունեն իրականցնելու իրենց ժառանգած իրավունքների
պաշտպանություն:
Ինչպես քաղաքացուն պատկանող սեփականության
այլ տարատեսակները (շարժական և անշարժ գույք,
հողատարածք, այլ սեփականության ձևեր), հեղինակային ստեղծագործության սեփականության
իրավունքը նույնպես կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով. Հայաստանի Հանրապետության
Քաղաքացիական օրենսգրքի (մաս 10), գլուխ
63 հոդված 1111 վերաբերվում է հեղինակային իրավունքին: Հեղինակային իրավունքի մասին
օրենքը և դրանով ամրագրված դրույթները գործնական կիրառության դաշտ տեղափոխվում են այն
ժամանակ, երբ սեփականության սուբյեկտի (հեղինակի)`
որպես հեղինակ իրավունքները երրորդ անձի կողմից խախտվում են (առանց սեփականատիրոջ թույլտվության
օգտագործվող օբյեկտները համարվում են կոնտրաֆակտ`
կեղծ կամ նմանակված): Համաձայն
Հայաստնի հանրապետության` հեղիանակային իրավունքի մասին օրենքի 5-րդ գլխի հոդված 65-ի սեփականության
օբյեկտի (ստեղծագործության) օգտագործումը առանց դրա
սուբյեկտի թույտվության, համարվում է հեղինակային իրավունքի խախտում: Անձը, ով չի պահպանել
սույն օրենքով նախատեսված դրույթները, համարվում է հեղինակի իրավունքների խախտող: Իրողության տուժած
կողմը` իրավատերը, իր իրավունքները
պաշտպանելու նպատակով կարող
է հայցով
դիմել դատարան և օրինախախտին ենթարկել պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով: Որպես իր վնասի փոխհատուցում` իրավատերը իրավունք ունի պահանջել
իր իրավունքների և պատճառված վնասի ֆինանսական փոխհատուցում, իրավախախտի կատարած գործողությունների
կասեցում, ստեղծագործության նմանակումների բռնագրավում կամ ոչնչացում, դատական վճռի
հրապարակում (հոդված 66):
Կախված հանցագործության ծանրությունից իրավախախտի նկատմամաբ կիառվող պատասխանատվության
չափը կարող է լինել տարբեր: Իրավատերը իրավունք ունի պահանջել, որ գործի
հետ որևէ կերպով առնչվող մարդիկ (տպագիրներ,
արտադրողներ, միջնորդներ, վերավաճառողներ, ներմուծողներ) ապոհովեն հանրային տեղեկատվություն` կեղծ օրինակների
մասին:
Գլուխ 6. Եզրափակիչ դրույթներ
Հայաստանի Հանրապետության հեղիանակային իրավունքի
մասին օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ՀՀ քաղաքացիություն
չունեցող, բայց ՀՀ-ում մշտական բնակություն հաստատած քաղաքացիների վրա, որոնց աշխատանքը
առաջին անագամ հանրայինացվել է Հայաստանի Հանրապետությունում (գլուխ 6, հոդված 70): Օտարերկրյա քաղաքացիները կամ ռեզիդենտները օգտվում
են ՀՀ հեղինակային իրավունքի մասին օրենքից ՀՀ քաղաքացիների հավասար (գլուխ 6, հոդված 71):
Իրավական տերմինների բառարան
Սեփականություն – Սեփականություն է կոչվում սեփականատիրոջը (ընդ որում սեփականատերը կարող է լինել ֆիզիկական
և իրավաբանական անձ, պետություն) պատկանող նյութական և ոչ նյութական իրերի ամբողջությունը`
գույքը:
Ֆիզիկական անձ – անհատ
Իրավաբանական անձ – կազմակերպություն
Սեփականության սուբյեկտ – սեփականատեր
Սեփականության օբյեկտ – սեփականատիրոջն պատկանող գույք
Գույքային հարաբերություններ – Գույքային հարաբերությունները նյութական
բովանդակություն ունեցող և դրամական ձևով արտահայտվող հարաբերություներն են: Օրինակ`
առուծախի, նվիրատվության, ժառանգության հարաբերությունները:
Քաղաքացիական օրենսգիրք – Քաղաքացիական օրենսգիրքը քաղաքացու իրավունքների, սահմանադրական
օրենքների և իրավական նորմերի ամբողջություն է:
Կոնտրաֆակտ – Մեկ այլ հեղինակի ստեղծագործության նմանակում:
Օգտակար կայքեր
Մերի Թելունց
No comments:
Post a Comment