Կարդալով Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը
«Միայն
նահատակները կտեսնեն պատերազմի ավարտը», - ասել է Պլատոնը: Հերքել, կամ հաստատել չեմ
կարող. պատերազմ չեմ տեսել, և փառք Աստծո, որ չեմ տեսել: Վիճակագրությունն ու համացանցը
փաստում են` պատերազմները ուղղկեցվում են զոհերով, մարդկային ու նյութական կորուստներով, որոնք սովորաբար տեղին են ունենում
նրանց հետ, ովքեր բացառապես կապ չունեն պատերազմի հետ: Պատերազմը անմեղ մարդկանց կյանքն
է, իսկ նրանց, ում ձեռնտու է պատերազմը, և ովքեր հրահրում են պատերազմը, դրանից էական
կորուստներ չեն ունենում: «Դանթեական առասպել»-ը նկարագրում է այն հոգևոր տանջանքները,
որ զգում է մարդը տեսնելով պատերազմը և դրա հետևանքները:
Մեկնում էին ռազմաճակատ, երեք ընկեր` ջահել,
երազկոտ: Մեկնում էին պատերազմ նոր արկածներ
ու հետաքրքիր հիշողություններ ձևավորելու: Նրանք անկոտրուն
էին, համառ, ուժեղ. գնում
էին առաջ` հավատալով,
որ մի լավ բան են անում, և որ ընկերովի մահը հարսանիք է: Սակայն երեք օր անց, տեսնելով
պատերազմի` արկածներից և խենթություններից դուրս կողմը` նրանք հասկացան, որ կարող են
լինել գետնին ընկածներից, սպանված լքվածներից մեկը:
«Եվ
ուրախ
էինք
այսպես—
երեք
օր։
Բայց հետո հանկարծ բացվեց մեր առաջ
Մի ավեր ուղի, ուր անհուն ու խոր
Մի տառապանքի խորշակ կար վառած։»
Բայց հետո հանկարծ բացվեց մեր առաջ
Մի ավեր ուղի, ուր անհուն ու խոր
Մի տառապանքի խորշակ կար վառած։»
Եվ երեք օր հետո, նրանք ուզում էին փախչել,
բայց երիտասարդին բնորոշ տաքարյունությունը փախուստը վախկոտություն էր որակում: Բայց ջահել հոգին ապրել էր ուզում…
«Ապրել էր ուզում։ Մահապարտի պես
Հայացքներս հառած ահավոր Մահին՝
Մյուսների հետ փախչում էի ես։»
Պատերազմի դաժան պատկերները խորը հոգեբանական վերք են
թողնում Չարենցի հոգում: Պատերազմի արդյունքում նա կորցնում է իր երկու ընկերներին,
և տեսնելով իր շուրջը կատարվածը` նա հիասթափվում է կյանքից: Կյանքը իմաստազրկվում է,
դառնում է ծանր բեռ Չարենցի համար:
..Ու
պե՜տք
է
քայլե՜լ
ու
քայլե՜լ
համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած,—
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել — ու վառել աստղերը մարած,
Որ — տիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի՜ երբեք ու մնա— երազ...
Ապրելու հսկա տենչը բեռ արած,—
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել — ու վառել աստղերը մարած,
Որ — տիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի՜ երբեք ու մնա— երազ...
Մերի Թելունց
No comments:
Post a Comment