1.26.2016

Կիլիկիա: Պատմության նախագիծ

Կիլիկիա: Ստեղծման պատմություն: Տնտեսություն: Իշխանական և տնտեսական համակարգ: Աշխարհագրական դիրքի ընձեռած հնարավորություններ, առևտրական կենտրոններ: Հարկային քաղաքականություն:

Ներածություն
11-րդ դարի վերջին (1080 թվականին), երբ Հայաստանը գտնվում էր օտար նվաճողների տիրապետության տակ (բացառությամբ Սյունիքի և Տաշիրի  թագավորությունների), Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին և Փոքր Ասիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Կիլիկիայում (անվանում ծագում է հունարեն կալիկա բառից, որ թարգմանաբար նշանակում է քարքարոտ),  առաջացավ հայկական նոր իշխանություն: Միջնադարյան հայկական անկախ պետությունը, որ կոչվեց Կիլիկիայի հայկական թագավորություն, Ք.Ա. 1-ին դարում պատկանել է Հռոմեական կայսրության տիրապետությանը: Երկրի հարթավայրային շրջանները Տիգրան Մեծի իշխանության կարճ ժամանակահատվածում, 65 տարի ժամկետով միացան հայկական թագավորությանը (համաձայն Տիգրան Մեծի և Պոմպեյի միջև կնքված պայմանագրի): Հայերը տարածաշրջանում առաջին անգամ հայտնվեցին Տիգրան Մեծի գահակալության տարիներին (Ք.Ա. 95-55 թվականներ): Մինչև Կիլիկիան Հայաստանի ստեղծումը, այդտեղ բնակվել են հռոմեացիներ, բյուզանդացացիներ, ասիական փոքր ցեղեր, ավելի ուշ` սիրիացիներ, հույներ, սելջուկներ և արաբներ: Բնակչության մեջ հայերի թիվը սկսեց աճել 11-րդ դարում, և հատկապես 12-րդ դարի սկզբին, երբ սելջուկներից փրկված, փոքր Ասիայում բնակվող հայերը, ապաստան գտան Կլիկիայի լեռնային շրջաններում: Թաթար-մոնղոլական արշավանքներից հետո, մեծացավ նաև Կենտրոնական Հայաստանից հայ գաղթականների թիվը: 11-րդ դարում, Ռուբեն իշխանի կողմից հիմնադրված հայկական կոմսությունը համարվում էին ամենակարևորը և ամենախոշորը Լեռնային Կիլիկայում: Կայսրության հիմնական առաքելությունը տարածաշրջանում առանցքային դեր ունեցող բյուզանդացիներին, սելջուկներին, և խաչակիր ասպետներին վտարելն էր, ինչը հնարավորություն կտար ստեղծել հայկական իշխանություն: Երկարատև պայքարի արդյունքը եղավ Ռուբինյանների` Կիլիկիայում իշխանության հաստատումը: 1080 թվականին և Ռուբեն Ա արքայի գահակալությամբ ստեղծվեց Կիլիկային հայկական պետությունը:
Կիլիկիան դարձավ մի տարածաշրջան, որտեղ կենտրոնացավ բազմահազարավոր հայ բնակչությունը այդ թվում` ազնվականներ, հոգևորականներ, շինական-գյուղացիներ, արհեստավորներ, առևտրականներ: Հայաստանից և հայաբնակ այլ շրջաններից հայերի ներհոսքը աճեց` Կիլիակայի Հայկական թագավորությունը դարձնելով հայ ժողովրդի քաղաքական և մշակույթայն կյանքի կենտրոնը: Կիլիկիայի հայկական թագավորությունը կազմել է մոտ 40.000 քառ. կմ տարածք, ունեցել է շուրջ 1.5 միլիոն բնակչություն (այդ թվում` հայեր, ասորիներ, հրեաներ, հույներ, ֆրանկներ): Ունեցել է երեք մայրաքաղաք. սկզբնավորման փուլում մայրքաղաքը եղել է Տարսոնը, հետագայում Ադանան և վերջում Սիսը:
Իշխանական և տնտեսական համակարգ: Կիլիկիայի հայկական թագավորությունը կառավարման և տնտեսական համակարգով նման էր ֆեոդալական պետության (ինչպես Բագրատուննիների թագավորությունը): Հատկանշական էր, որ 1198 թվականին Լևոնի թագադրման արարողությանը ներկա էին 45 հզոր ֆեոդալ-հողատերեր, որոնք համարվում էին թագավորի նախկին և անմիջական վասալները: 11-րդ դարի կեսին հայկական ֆեոդալական տներից առավել ազդեցիկ էին Ռուբինյանները և Արծրունիները: Իր գոյության ընթացքում, Կիլիկայում իշխանության գլուխ կանգնած էին երեք արքայատոհմեր` Ռուբինյաններ, Հեթումյաններ, Լուսինյաններ, որոնց ձեռքում էր կենտրոնացված Սիսի, Տարսոնի, Անարզաբի, Ադանայի, և Այասի շրջակայքում գտնվող հսկայական հողատարածքներն ու նահանգները: Արքայական ընտանիքը ուներ մի քանի քաղաքաներ և ամրոցներ: Թագավորական իշխանությունը ամրապնդելու համար, թագավորները ձգտում էին պետության սեփականություն դարձնել երկրի խոշոր քաղաները: Թագավորական ընտանիքը ընդլյանում էր իր ձեռքում գտնվող հողատարածքների թիվը` ֆեոդալներին և եկեղեցուն պատկանող սեփականության հաշվին: Կային նաև իշխան-ֆեոդալներ, որոնք տիրապետում էին ավելի շատ տոհմային հողատարարածքների: Որպեսզի ապահովեն իրենց անվտանգությունը, նրանք պահում էին սեփական բանակ և հաճախ փորձում էին դուրս գալ թագավորի իշխանությունից: Մեծ էր նաև եկեղեցուն պատկանող հողատարածքների թիվը: Կաթողիկոսարանը, որ սկզբում գտնվում էր Եփրատի աջ ափին գտնվող Հռոմկլա ամրոցում, 12-րդ դարի վերջին  տեղափոխվեց Սիս: Եկեղեցուն էին պատկանում Հռոմկլայի և Սիսի շրջաները, դրանց հողատարածքները, հողատարածքներում աշխատողող գյուղացիներից գանձվող հարկերը:
Տնտեսություն. Կիլիկիայի քաղաքները որպես առևտրային կենտրոններ: Կիլիկիայի հայկական թագավորությունը գտնվում էր Միջերկրական ծովի ափին, ուստի և համարվում էր Արևելքը Միջերկրական ծովին միացնող ուղիններից մեկը: Աշխարհագրական բարենպաստ դիրքը հնարավորություն էր տալիս Կիլիկիայի քաղաքներին (Ադանա, Տարսոն, Մամիստրա, Այաս) վերածվել խոշոր առևտրական նավահանգստային կենտրոնների: Այաս քաղաքի նավահանգիստը գտնվում էր առևտրական այն մեծ ճանապարհի վրա, որն անցնում էր արևելյան Անատոլիայով և հասնում մինչև Պարսկաստան, Չինաստան, Կենտրոնական Ասիա: Սիս, Մսիս և Տարսոն քաղաքները ծառայում էին որպես տարանցիկ գոտի: Ալեքսանդրայի հարկային հսկա դրույքաչափերի կողքին, 1201 թվականին Լևոն Բ-ի կողմից օտարերկրյա առևտրակակններին ընձեռվեց մաքսային արտոնություններ, ինչը էլ ավելի նպաստեց եվրոպացի առևտրականների կիլիկիան շուկա մութ գործելուն և մեծացրեց քաղաքի` որպես առևտրային կենտրոն դերն ու նշանակությունը: Կիլիկիայի առևտրաշրջանառության ծավալների աճին նպաստեց նաև 1268 թվականին Անտիոքի և 1291 թվականին Աքքայի անկումը: Այդպիսով տասնապատկեց Կիլիկիայի հայոց թագավորության արտաքին առևտրային կապերը: Այասը վերածվեց Եվրոպայում ասիական առևտրային կենտրոնի, իսկ Կիլիկիայի հայերի կրոնական պատկանելիությունը էլ ավելի վստահություն էր ներշնչում եվրոպացի առևտրականներին: Այասի առևտրական կենտրոնի զարգացմանը և ընդլայնմանը նպաստում էր նաև հայ-մոնղոլական հարաբերությունները, որը Այասը վերածում էր չինգիզխանյան հսկա կայսրություններից` Չինաստանից, Թուրքեստանից, Իրանից արտահանվող ապրանքատեսակների իրացման վերջին հանգրվանը: Այաս էին հասնում հեռավոր Արևելիքի բարիքները` Հնդկական թերակղզու համեմունքները (պղպեղ, զենճեֆիլ, գարիճենիկ, նարդոս, մեխակ, մշկընկոույզ), հնդկական սանդալի և բրազիլի փայտը հնդկական լեղակը Հեռավոր Արևելքի մետաքսը, հնդկական մարգարիտներ, Դեքանի ադամանդները, մահմեդական Սիրայի, թուրքական Անատոլիայի և Իրանի գորգերն, կերպասները, բամբակե գործվածքները, դիպակները, ոսկեթել հյուսվածքները և մետքասաթելը: Այս ապրանքատեսակները մեծ պահանջարկ էին վայելում Եվրոպայում, և դրանք ձեռք բերելու համար Այաս էին գալիս ճենովացի, վենետիկցի, պիզայցի, ֆլորենտացի, մարսելցի, կատալոնացի վաճառականները: Այսպիսով` Կիլիկիայի քաղաքները վերածվել էին արևելքի և արևմուտքի (Եվրոպայի) միջև առևտրային կապող օղակի: Կիլիկայի Հայոց թագավորությունը զարգանում էր տարանցիկ առևտրի ոլորտում. նրա դերը միջազգային առևտրում նշնակալի էր:
Կիլիկիայում առևտրի զարգացումը, եղավ այն պատճառներից մեկը, որի համար օտարները ցանկացած կործանել Կիլիկիան: Եգիպտական մամլուքների (միջնադարյան Եգիպտոսում զինվորական դաս, վրացի թուրք, չերքեզ զինվորներ, ովքեր պայքարում էին խաչակիրների դեմ) համար Կիլիկիան, իր առևտրայի կենտրոն Այասով, դարձել էր լուրջ խոչընդոտ և մրցակից: Այասը գերազանցել էր Ալեքսանդրիային իր առևտրաշրջանառության ծավալներով. իր ցածր հարկային դրույքաչափերի շնորհիվ, Այասը դեպի Կիլիկիա էր ուղղել եվրոպացի և ասիացի առևտրականներին: 1375 թվականի մայիսի 25-ին, մամլուքների կողմից Այասը վերջնականապես գրավելու օրը, Ալեքսանդրան վերականգնեց Հնդկաստանի և Ասիայի հետ առևտրի մենաշնորհը:
Տնտեսության զարգացած ճյուղերը: Կիլիկիայի հայկական թագավորության տնտեսության առանցքային ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն էր` հողագործությունն և անասնապահությունը, որը երկրում մեծ թափ էր ստանում: Երկրի տարածքը մեծամասամբ հարթավայրային էր, բնակլիմայական պայմանները հարմար էին այգեգործության զարգացման համար: Կիլիկիայում զբաղվում էին խաղողի, ձիթապտղի, արևադարձային կուլտուրաների, բրնձի, քունջութի և այլ բանջարեղենի մշակմամբ: Արոտավայրերի առկայությունը նպաստում էր անասնապահության զարգացմանը. Կիլիկիայում զբաղվում էին նաև մեղվաբուծությամբ և ձիաբուծությամբ: 12-րդ դարի վերջին Կիլիկիայում մեծ թափ էին ստանում արհեստների որոշ ճյուղեր: Զարգանում էին քաղաքային արհեստները. արտադրված գորգերը, բամբակե և բրդյա կտրոները, ապակե, արծաթե կամ պղնձե սպասքը, թանկարժեք քարերով զարդերը և զենքերը մեծ պահանջարկ էին վայելում ներքին և արտաքին շուկայում: Եվրոպական երկրներում հատկապես պահանջված էին Կիլիկիայի գորգերը և արծաթե զարդերը: Երկրում զարգանում էր նաև երկաթի հանքարտադրությունը, որը մեծամասամբ սպառվում էր արտաքին շուկայում:
Արտաքին կապեր, առևտրաշրջանառություն: Կիլիկիան արտաքին առևտրաշրջանառությունը զարգանում էր ոչ միայն տարանցիկ առևտրի երկիր լինելու, այլև իր երկրի ներքին արտադրանքը Եվրոպա (և այլ երկրներ) արտահանելու, և եվրոպական արտադրանքը Կիլիկիա ներմուծելու հաշվին: 1271 թվականին Վենետիկը կանոնավոր ծովային կապի մեջ էր Այասի հետ: Ճենովացիները Կիլիկա էին ներմուծում գինի, ձիթապտուղ, ցորեն, գարի, ինչպես նաև տարբեր տեսակի կտավներ և հյուսվածքներ: Կիլիկիան արտահանում էր Եվրոպա երկրի ներսում արտադրված գյուղատնտեսական մթերքները, Տավրոսի հանքերի երկաթը, նրա անտառների փայտը, բուրդը  և «հայկական այծեմազը» և բարձր որակի կիլիկյան բամբակը: Արտերկրում բարձր գնահատական էին տալիս Կիլիկիայում արտադրված հանքաարդյունաբերական արտադրանքին. արտադրվում էր պղինձ, ոսկի, արծաթ: 1285 թվականին Կիլիկյան Հայկական թագավորության և Եգիպտական սուլթանության միջև կնքած առևտրային պայմանագրի համաձայն, Կիլիկիան հնարավորություն էր ստանում Եգիպտոս արտահանել 10000 երկաթե ձուլածոներ: Կիլիկիայի առևտրային կենտրոնը Այասն էր, սակայն ժամանակի ընթացքում զարգացում էին ապրում նաև երկրի այլ շրջանները: Թեև Այասի կարևորագույն նշանակությանը, քայլեր էին արվում երկրի մնացած հատվածները զարգացնելու ուղղությամբ: Այասից արևմուտք տեղակայված Կոռիկոս նավահանգիստը 14-րդ դարում նույնպես ունեցավ իր տնտեսական վերելքը, որը սակայն կարճ տևեց Կիլիկյան թագավորության կարծանման պատճառով:
Հարկային քաղաքականություն: Կիլիկիայի հայկական թագավորությունն իր կառավարման ձևով նման էր ֆեոդալական պետության: Երկրի հողատարածքները բաժանված էին երեք մասի` պետական կամ արքունիքին պատկանող հողեր, եկեղեցուն և ֆեոդալին պատկանող հողեր: Կոնկրետ տարածքում աշխատող գյուղացին հարկ էր տալիս իր հողատիրոջը (բացառությամբ թագավորի ընտանիքին պատկանող հողերի): Անասնապահությամբ կամ հողագործությամբ զբաղվող գյուղացին իր տարեկան բերքի 1/5 պարտավոր էր տալ իր եկեղեցուն կամ ֆեոդալին. ֆեոդալները երբեմն իշխաններ էին: Որպեսզի Այասը վերածվի տարանցիկ առևտրային գոտու, 1201 թվականին Կիլիկիայի թագավոր Լևոն Բ-ն որոշակի մաքսային արտոնություններ տվեց Այասում աշխատող օտարերկրյա վաճառականներին: Կիլիկիայում շինական-գյուղացիների համար գործում էր հնազանդության հարկը. այդ հարկատեսակը վճարում էին ֆեոդալան, եկեղեցիական և թագավորական տիրություններին` ի նշան հնազանդության և հպատակության:
Աղբյուրներ
Խաչակիրները և հայերը. Հատոր Ա. Լևոն Տեր-Պետրոսյան,

Խաչակիրները և հայերը. Հատոր Բ. Լևոն Տեր-Պետրոսյան:

No comments:

Post a Comment