5.24.2015

Նախագիծ 5: ՀՀ էներգետիկան


Էներգետիկ համակարգը բնութագրում է երկրի ներսում էներգիայի և էլեկտրականության արտադրության, սպառման և արտահանման ծավալները: Զարգացած էներգետիկ համակարգ ունենալու նախապայմանը վառելիքային (ինչպիսին են նավթը,,գազը, ածուխը) ռեսուրսների պաշարներին տիրապետելն է, սակայն զարգացած էներգետիկ համակարգ ձևավորել` հնարավոր է նաև էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուրներ (օրինակ` արևային էներգիա) կիրառելով:
Չնայած բնական ռեսուրսների և էներգակիրների (այն ամենը ինչից հնարավոր է ստանալ էներգիա) սակավությանը, Հայաստանում էներգետիկ արդյունաբերությունը տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է: Ներկայումս ՀՀ էներգետիկ համակարգը ամբողջովին ապահովում է ՀՀ ներքին շուկայի պահանջարկը. ՀՀ-ն ունի էլեկտրաէներգիայի արտահանման որոշակի ներուժ: 2014 թվականի ընթացքում ՀՀ-ում արտադրվել է 7 մլրդ 710 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա, Հայաստանի ՀՆԱ-ի 33% կազմող արդյունաբերության 1/3-ը բաժին է ընկնում էներգետիկ արդյուբերությանը: ՀՀ-ում էլեկտրաէներգիայի բաշխումն և վաճառքը իրականացվում է մասնավոր ձեռնարկության կողմից. գործում են վեց խոշոր արտադրողներ, մեկ հողմաէլեկտրոկայան, երկու կոգեներացիոն կայաններ, և երկու հարյուրից ավելի, մասնավոր փոքր ՀԷԿ-երՆախորդ տարվա ընթացքում  արտադրված  էլեկտրաէներգիայի  42.9%-ը ապահովել է Հայաստանի ատոմային էլեկտակայանը` Մեծամորի ատոմակայանը (էլեկտրաէնեգիայի մնացած մասը ստացվել է էներգիա ստացման այլընտանքային աղբյուրների կիրառմամբ) 20%-ըՀԷԿ-երը (ՀԷԿ-երի աշխատանքի հիմքում ընկած է հոսող ջուրը էնեգրայի վերածելը): Դեռ Խորհրդային միության տարիներին Մեծամորի ատոմակայանը ապահովել է երկրի ամբողջական էներգետիկ պահանջարկի զգալի մասըՀՀ-ը անդամակցում է «Էներգետիկ շուկայի անդամ երկրներ»-ի միավորմանը, ինչը ապագայում խթան կհանդիսանա ոլորտի արտադրանքը արտաքին շուկա ուղղելուն:

Հայաստանը ունի զարգացած էներգետիկ համակարգ ստեղծելու պոտենցիալ, անհրաժեշտ նախադրյալներ, ոլորտի զարգացման համար, սակայն դժվար է պատկերացնել զարգացած էներգետիկ համակարգ մի երկրում, որտեղ էներգետիկ շուկայի 80%-ը գտնվում է այլ պետության ձեռքում: Էներգետիկ ոլորտում արտադրանք տալու համար սեփական ռեսուրսների սակավությունը, ստիպում է մեզ ռեսուրսների էժան ներկրող փնտրել (այս դեպքում ՌԴ), որը հետո օգտվելով իր գերակայությունից` դառնում է ոլորտում թելադրող. ոլորտի զարգացումը սահմանափակվում է:
Էներգիայի արտադրման պրոցեսում առաջացած հետևանքները: Այսօր կյանքն դժվար է պատկերացնել առանց էներգիայի: Մարդն, մշակելով էներգիայի ստացման բնական և այլընտրանքային եղանակներ (բնության բացասական հետևանքները մեղմելու համար), արտադրում է էներգիա, սակայն որքան էլ մեծ լինի նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը և չսպառվող ռեսուրսների օգտագործման մակարդակը, էներգիայի արտադրման պրոցեսը այնուամենայնիվ վնաս է պատճառում բնությանը: Ամենատարածված էներգակիրներն են ածուխը, գազը, քամիները, միջուկային վառելիքը, հոսող ջրերը: Հանածո վառելիքների` նավթի, գազի և ածխի` էներգիայի վերածելիս բնությանը պատճառած վնասը մեծ է: Իհարկե վնասը առավել մեղմ է, եթե էներգիայի ստացման պրոցեսում ռեսուրսները օգտագործվում են ռացիոնալ: Հանածո վառելիքների արդյունահանուման` նորմայից դուրս ծավալների հետևանքով, դրանց ծավալը օր օրի կրճատվում է, արտանետվում են թունավոր գազեր, որոնք վնասում են մթնոլորտը. Հողը հարստացնում անօրգանական նյութերով, որոնց քայքայման համար երկար ժամանակ է պետք: Ատոմակայանները էներգիայի ստացման էժան և ավանդական մոդել են, որոնք, սակայն, հսկայական ճառագայթման աղբյուր են: Բերքատու հողերի շրջակայքում կամ դրան մերձակա ատոմակայանը, կարող է նվազեցնել հողի բերքատվությունը: Եթե ատոմակայանը գործում է անվտանգության նորմատիվային կանոնները պահպանելով, և գտնվում է բնակելի և հասարակկան նշանակություն ունեցող տարածքից բավական հետու, ապա դրա` մարդուն և բնությանը պատճառող վնասը քիչ է: Փոխարենը աղետալի է ատոմակայանի վթարի հետևանքները, որի հետևանքները փոխհատուցելու համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ և տասնյակ տարիներ:
Որպեսզի սակավ բնական ռեսուրսների պարագայում, կարողանա բավարարել էներգիայի պահանջարկը, գիտությունը այլընտրանքային էներգիայի միջոցներ է փնտրում: Էնեգիայի ստացման այլընտարնքային աղբյուրներ են համարվում հողմակայանները, հիդրոէլեկտրակայանները, արևի էլեկտրակայանները: Դրանք առավել շահավետ են, սակայն դեռևս չեն մտել լայն կիրառության մեջ:
Էներգիայի ստացման այլընտանքային եղանակի`
Առավելություներ`
·         Ավելի շատ էներգիա,
·         Բնական ռեսուրսների խնայում,
·         Անվճար ու անսպառ էներգիա,
·         Առավել մաքուր էներգիա,
·         Սակավ են աղտոտում բնությունը:
Թերություններ`
·         Զբաղեցնում են մեծ տարածք,
·         Կախված են եղանակային պայմաններից,
·         Աղմկոտ են,
·         Չեն լուծում զբաղվածության խնդիրը:
Էներգիայի ստացման պրոցեսում այլընտրանքային աղբյուրներ որդեգրել, նշանակում է ստեղծել նոր համակարգ, որը բնականաբար շատ ծախսատար և ժամանակատար գործընթաց է: Քանի որ ունենք քիչ թե շատ զարգացած էլեկտրաարդյունաբերություն, ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը այսօր մեծ թափ չեն ստանում: Այնուամենայնիվ նորակառույց հասարակական նշանակության և բազմաբնակարան շենքերում արդեն հայտնվում են արևային էներգիայի սկավառակներ, ինչ ուրախացնող է: Կարծում եմ ժամանակի ընթացքում Հայաստանը նույնպես կուղղվի այն ճանապարհով, որ թելադրում է ռեսուրսների սակավության խնդիրը:  
Հայաստանի էներգեիկ համակարգի զարգացմանն կնպաստի նոր էլեկտրակայանների ստեղծումը: Ներկայիս էլեկտրակայանների մեծամասնությունը կառուցվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում և գալով առավել քիչ է դրանց օգտագործման ռացիոնալությունը: Կարծում եմ կարելի է ապավինել էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուների զարգացմնաը: Հայաստանը առատ քամիների և արևոտ երկիր է: Երկրի բարձրադիր շրջաններում կարելի է հիմնել հողմակայաններ երկայումս հողմնակայաններ կան միայն Լոռու մարզում), արևոտ տեղամասերում` արևային էներգիայի կայաններ:

Էներգիան կարելի է խնայել չվատնելով, չսպառելով: Կենցաղում պետք է օգտագործել այնպիսի սարքավորումներ, որոնք քիչ էներգիա են ծախսում և շատ ժամանակ են օգտագործում առանց լիցքավորման: Կարծում եմ ապագայում կստեղծվեն կենցաղային սարքավորումներ, որոնք էներգիա չեն պահանջի:
Մերի Թելունց

No comments:

Post a Comment