10.12.2015

Բաղրամյան 26-ում...


Այսօր` Հոկտեմբերի 12-ին, կեսօրից հետո, Տիար Բլեյանը ու ես շարժվեցինք դեպի Բաղրամյան 26 (լավ առիթ կար). գնում էինք ստանալու ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակը: Նախագահական շենքի մուտքը մարդաշատ էր, հավաքվել էին մրցանակակիրները` ուսանող ու աշակերտ, ուրախ և ոգևորված, հպարտ` քառասուն լավագույներից մեկը լինելու համար: Ժամանակը դանդաղ էր անցնում, սպասում էինք մրցանակաբաշխության բացմանը: Ահա հնչում է ՀՀ օրհներգը. մրցանակաբաշխությունը սկսված է: Իրար հաջորդում են դպրոցների ներկայացուցիչները, հերթը հասնում է ինձ, և ես սեբաստացիական ոգևորույթամբ մոտենում եմ նախագահին. Տիար Բլեյանը բարձր ծափահարում է ու ասում` Թելունցը, Թելունցը: Դե էլ ինչ ասեմ: Վեցնում եմ մրցանակս ու դիպլոմը, և ամենատարբեր զգացողությունները հայտնվում են իմ մտքում: Ուրախ եմ, որ կատարածս աշխատանքը գնահատվել է, և որ այդքան շատ են մարդիկ, ովքեր անկեղծ կիսում են իմ ուրախությունը: Ոգևորված եմ, որ հայտնվել եմ <<տարվա հաջողակ տասնյակի>> մեջ: Եվ ուզում եմ ասել...շնորհակալ եմ, շնորհակալ եմ կրթահամալիրիս, որ ունեմ այսօրվա մրցանակը, որ հուսամ` կդառնա նոր հաջողությունների սկիզբը: Լավ սկիզբը...
Մերի Թելունց

No comments:

Post a Comment