Հայ մտածող, գիտնական, առակագիր, մանկավարժ, հասարակական գործիչ
Մխիթար Գոշը ծնվել է 12-րդ դարում 1120թվականին Ալևելյան Հայաստանում գտնվող Գանձակ
գյուղում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, չափահաս դառնալուն պես ձեռնադրվել
է որպես կուսակրոն քահանա, ստանալով վարդապետի կոչում: Այնուհետև Գոշը տեղափոխվել է
Կիլիկիա, թաքցնելով իր վարդապետի կոչում, վերսկսել է ուսումը տեղի գիտնականների մոտ
և կրկին ստացել վարդապետի կոչում: Վերադառնալով հայրենիք նա շարունակել է ապրել Գանձակում,
հետո տեղափոխվել է Մեծ Հայքի Արցախ
նահանգում գտնվող Խաչեն գավառ: Այնտեղից Գոշը տեղափոխվել է Նոր Գետիկի վանքը, որը որոշ ժամանակ անց երկրաշարժի հետևանքով ավերվել է: Երկու հայ իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու Տանձուտա ձորում կառուցվում է Նոր Գետիկ վանքը, որտեղ Գոշը բացում է իր դպրոցը և սկսում ուսանել: Գոշի մահվանից հետո Նոր Գետիկ վանքը վերանվանվում է Գոշի անունով`Գոշավանք: Երկու տարի 1196-1198թվականներին Գոշը գնում է Երուսաղեմ`ուխտագնացության: Գոշը մահանում է 1213թվականին Նոր Գետիկ (այժմյա Գոշ) գյուղում: Մխիթար Գոշի մասին կենսագրական որոշ տեղեկություններ է հաղորդում 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին:

Գոշը առաջինն էր, որ ժողովրդական գրականության մեջ մտցրեց «առակ»
ստեղծագործական ժանրը: Գոշի առակները հիմնականում հասարակական և սոցիալական խնդիրների
մասին էին,
որոնք առակներում ներկայացվում են տարբեր կերպարների և իրադարձությունների
տեսքով: Մխիթար Գոշի առակների ժողովածուն բաղկացած է 190առակից, որոնք ըստ իրենց բովանադակության,
դասակարգված են որոշակի կարգերով: Կարգերը երեք են`բարոյականք, առասպելական և առասպելական
մասամբ և ատեղծական առակներ: Բարոյականք կոչված առակներում առակի հերոսները բույսերն
ու կենդանիներն են, որով հեղիանկը արտահայտում է առակի բուն ասելիքը, դրանից հանելով
բարոյախրատական եզրակացություն: Առասպելական առակներում առակի բովանդակությունը կախված
է մարդկանց և կենդանիների կյանքից: Այս կարգի առակներում պատմվածքի մասը ծավալուն չէ:
Առասպելական, մասամբ և ստեղծագործական առակներում Գոշը ընտրում է այնպիսի հերոսների,
որոնց անունը ասոսացնում է ինչ-որ երևույթի կամ հասկացության հետ (օրինակ` նապաստակ-միամտություն,
աղվես-խորամանկություն, առյուծ-իշխանություն):
Մխիթար Գոշի առակները առաջին անգամ հրատարակվել է 1790թվականին Վենետիկում,
թարգմանվելով ֆրանսերեն և ռուսերեն:
No comments:
Post a Comment