Առցանց
դաս: Շարահյուսություն: Հայոց լեզու: Շտեմարան 1, բաժին 4
1.
Ընդգվածներից ո՞րը նախադասություն
չէ
1) Մի
փոքր անզգուշություն,
և ամբողջ աշխատանքդ ջուրը կընկներ:
2) Իմ զայրույթը լիքն է սիրով, իմ գիշերը` լիքն աստղերով:
3) Կոտորած,կոտորած,
կոտորած…Քաղաքներուն
մեջ և քաղաքներից դուրս…
4) Սիրտս, չգիտեմ ինչու, վատ բան է գուշակում:
2.
Ո՞ր
նախադասությունն է պարզ (նախադասությունները կետադրված չեն):
1) Երկար սպասված գարուն և սիրտս արթնանում
է ձմեռային նիրհից:
2) Չգիտեմ այս տխուր աշխարհում որն
է վատ որը լավ…
3) Ինչպես է կողոպտված այս
գյուղում փրկվել այս երինջը:
4) Խնդրում էր իր ընկերոջ մասին ոչ
մի աննպաստ կարծիք չհայտնեմ:
3.
Ո՞ր
նախադասությունն է պարզ ընդարձակ:
1) Մարդիկ ու մեքենաները անցուդարձ
էին անում:
2) Անտառն ավելի գեղեցիկ էր թվում:
3) Խոսակցությունը կարծես
հաճելի էր նրան:
4) Յուրաքանչյուր ոք լաց էր լինում:
4.
Ո՞ր
նախադասությունն է բարդ:
1) Ավտոմեքենաների բեռնված շարասյունը
ձգվում է բեռն ի վեր` դեպի Մանթաշի ձորն իջնող խճուղին:
2) Բացվում է հեքիաթային մի աշխարհ
անկրկնելի գեղեցկություններով, վեհատեսիլ Արագածով, փրփրաբաշ ջրերով և վիթխարի ժայռերով:
3) Ես ձեզ ասում եմ` կգա
ոգու սով…
4) Մի թագավոր սովորություն ուներ ժողովրդի
մեջ ծպտված շրջելու` իմանալու համար ժողովորդի` իր մասին ունեցած կարծիքը:
5.
Ո՞ր
նախադասությունն է բարդ (նախադասությունները կետադրված չեն):
1) Երգչուհին ուր որ է կհայտնվեր բեմում:
2) Մարդիկ առաջին անգամ նայում էին
կարծես առաջին անգամ ըմբռնելով Շեքսպիրի ողբերգության ողջ խորությունը:
3) Ասում են ուռին աղջիկ
էր ինձ պես:
4) Ժամանակն ու տարիները թվում է ավելի
արագ են անցնում:
6.
Նախադասություններից քանի՞սն են
բարդ (նախադասությունները
կետադրված չեն):
·
Ծերունին
նստած էր բակում թթենու տակ մտասույզ հայացքը հառած հեռավոր լեռնապարին:
·
Նրանից
անվերջ դժգոհում էին թե նրան ճակատագրի բերումով միանգամայն պատահաբար հանդիպած մարդիկ
թե տարիներ շարունակ նրա ղեկավարությամբ աշխատողները:
·
Մենակյաց
տանտիրուհին թեև անտարբեր էր ժողովրդական երգերի նկատմամբ բավական նրբաճաշակ կին էր:
·
Չգիտես ինչու երազում էի մի անկյուն աշխարհից ու աղմուկից հեռու:
7.
Ընդծվածներից ո՞րն է միակազմ նախադասություն:
1) Ոհ, կը դողդոջեմ, տժգույն եմ, տժգույն:
2) Ախ, իմ բախտը կանչում է ինձ,
Չեմ հասկանում` դեպի ուր…
3) Լռություն, լռություն, լռություն անսահման…
4)
Կյանքն
անցնում է տիեզերքում աընգալեն,
Մեկն ապրում է, մյուսը` սպասում. Թասդ բե'ր:
8.
Ո՞ր նախադասությունը միակազմ չէ:
1) Բարելավել վերահսկողական աշխատանքները:
2) Խելոքին` գերի, անգետին` ոչ սիրելի:
3) Մթնշաղ է. անձրևում էմիալար:
4) Աշխատանքից հոգնեցին:
9.
Ո՞րն է անենթակա նախադասություն:
1) Քայլել ու քայլել, թափառել մենակ
աշխարհի փոշոտ ճանապարհներին…
2) Պտուղդ քաղող չկա, մասրենի'…
3) Պտուղը ծառից են ճանաչում:
4) Կախարդվածի պես կանգնած`
Տներ, տներ ավերակ…
10. Ո՞րն
է անենթակա նախադասություն:
1) Մամուռներում կորան արահետ ու կածան:
2) Ինձ հառաչել չթողին,
Էլ ուր մնաց
շառաչել:
3)
Եկան
օրեր ու անցան,
Ու ինձ ոչինչ չմնաց:
4)
Մանուկ
հասակիս հնչուն ծիծաղի
Արձագանքն ահա լսում
եմ նորից:
No comments:
Post a Comment