6.20.2013

Իրական, թե համացանցային շփում

Համացանցային շփումը երբեք չես կարող համեմատել իրական շփման հետ: Մարդկային փոխհարաբերություններում խոսքի ազդեցությունը կազմում է ընդհամենը յոթ տոկոս, այսինքն համացանցով շփվելիս շատ մեծ է իրար չհասկանալու հավանականությունը: Երբեք չես նկատի ընկերոջդ ոգևորությունը, նրա հետ արցանց շփվելիս, կամ ինչ գիտես նրա ուղարկած սմայլի տակ իրականում ինչ դեմքի արտահայտություն է թաքնված: Ոչ ոք այնքան ոգևորությամբ չի կարդում իր մեյլին ուղարկված նամակները, իսկ ծրարը բացելը մեծ արարողություն է: Որպիսի չմտածեք, որ վատատես եմ, կամ հետ եմ մնացել կյանքից կներկայացնեմ նաև համացանցային շփման դրական կողմերը: Համացանցով ավելի հեշտ ես տեղեկանում աշխարհի նորություններին, ավելի արագ ես ստանում ու գրում նամակներ, վերջիվերջո կարող ես երկար ու անվճար շփվել արտերկրում ապրող քո ընկերոջ կամ հարազատի հետ: Ես ինքս օգտագործում եմ շփման, թե համացանցային, թե անձնային ձևը, անկախ ամեն ինչից, եթե կան պարզ ու մաքուր փոխհարաբերություններ շփման ձևը երկրոդական է: 

No comments:

Post a Comment