Էպիկական ժանրը գրական ստեղծագործության տեսակ է, որը ստեղծվում է պատմական իրադարձությունների, մարդկային գործերի և շատ հաճախ`ասեկոսեների հիման վրա: Սովորաբար այս ժանրին պատկանող ստեղծագործությունները շարադրվում են նույն ոճով` բանաստեղծության նման: Էպիկական ժանրին պատկանող ստեղծագործություն է
համարվում էպոսը, չնայած այն նաև քնարական և դրամատիկական ժանրի ստեղծագործություն
է: Էպոսը ավանդաբար փոխանցված գրականության գործ է, որը սովորաբար արտացոլում է ազգի
մշակույթը, ազգասիրությունը, ազատության կամ որևէ այլ գաղափարի համար մղվող`ազգի պայքարը:
Էպոսներում սովորաբար նկարագրվում է տվյալ ազգի զարգացման պատմությունը մարմնավորված
էպոսի գլխավոր հերոսի կերպարում:
No comments:
Post a Comment