9.29.2015

Առասպել















Առասպելը ժողովրդական բանահյուսության ժանրերից մեկն, որի նյութը դիցաբանությունն է՝ արտահայտված առասպելական ուժ և փառք ունեցող կերպարներով: Ժողովրդական բանահյուսության հնագույն շերտը՝ առասպելը Հայ հին բանահյուսության բաժիններից մեկն է (առասպելներ և վիպերգեր): Առասպելում արտացոլվում է ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելի հիմքում իրական դեպքեր են՝ առավել ուրճացված և անիրական: Առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների պատմության վերաբերյալ։ Առասպելների հիմնական աղբյուրը Մովսես Խորհենացու «Հայոց պատմություն»-ն է, որով և բացահայտվում է հայոց դիցարանը՝ հայ հեթանոսական աստվածների ընտանիքը: «Հայոց պատմության» միջոցով պահպանվել են «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ», «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Սաթենիկ» առասպելները։
«Հայկ և Բել»
Առասպելի հիմքում ընկած է հայ և ասորի ժողովուրդների՝ Հայկի և Բելի պայքարը: Հայկը իր
գերդաստանով ապրում էր Արարատ երկրում, որը Բաբելոնին հարկատու էր: Հայկը ըմբոստանում է, ցանկանում է ապրել ազատ և անկախ` դուրս գալ Բաբելոնի իշխանության տակից: Բելը հաշտություն կնքելու համար դեսպաններ է ուղարկում Հայկի մոտ, սակայն Հայկը մերժում է ընդունել վերջինիս` խաղաղ և բայց ասորական տիրապետության ներքո ապրելու առաջարակը: Հայկի անհնազանդությունից հետո, Բելը որոշում է հարձակվել Արարատ երկրի վրա: Ըստ վեպի` ճակատամարտում Հայկը սպանում է Բելին, որից հետո Արարատ երկիրը անկախություն է ստանում: Հայկից սերում են հայերը, իսկ Արարատ երկիրը վերանվանվում է Հայք:
«Արա Գեղեցիկ և Շամիրամ»
Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվում է Հայոց արքա Արա Գեղեցիկին: Տեսնելով, որ Արայի սիրտը գրավելուն ուղղված իր ջանքերը ապարդյուն են` թագուհին որոշում է հարձակվել Հայաստանի դեմ: Շամիրամը հրամայում է իր զորքին, որ ճակատամարտից հետո Արային իր մոտ կենդանի բերեն, սակայն մարտի դաշտում Արան զոհվում է: Շիմարամը պահում է Արայի մարմինը իր ապարանքի վերնատանը, հուսալով` որ վերջինս կվերակենդանանա: Սակայն գիտակցելով Արայի մահը և այն, որ ժողովուրդը սիրելի արքայի մահվան լուրը լսելուց հետո կապստամբի, նա հայտարաաում է որ Արան վերակենդանացել է: Շամիրամը իր սիրեկաններից մեիկին հագցնում է Արայի հագուստը, և ներկայացնում որպես Արա Գեղեցիկ:
«Արտաշես և Սաթենիկ» 
Ալանները հարձակվում են Հայաստանի վրա: Երբ մարտի դաշտ է դուրս գալիս Հայոց արքա Արտաշեսն ալանների նահանջում են: Հայոց զորքերն գերի են վերցնում ալանների թագաժառանգին: Ալանների թագավորը որդուն վերադարձնելու համար հաշտություն խնդրում, սակայն Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել թագաժառանգին: Սաթենիկը` ալանների արքայադուստրը, որ մի չքնաղ աղջիկ էր, գալիս է Կուր գետի ափը և ձայն տալիս Արտաշեսի բանակին: Առասպելում ասվում է.
Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց, Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը ՝ Տո՜ւր պատանուն, Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն Եվ հավերժ թշնամություն Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն

Արտաշեսը տեսնելով աղջկա գեղեցկությունը սիրահարվում է Սաթենիկին, պատվիրակություն ուղարկում ալանների երկիր, Սաթենիկի ձեռքը խնդրելու համար: Աակայն ալանաց թագավորը պատասխանում է, որ Սաթենիկին կնության կտա Արտաշեսին միայն որդուն ետ վերադարձնելու պայմանով: Արտաշեսը հրաժարվում է ետ վերադարձնել թագաժառանգին. որոշում է փախցնել Սաթենիկին: Արտաշեսի և Սաթենիկի ամուսնությունից հետո երկու ազգերը բարեկամանում են:

No comments:

Post a Comment