Տրդատ
Ա (52-ից,
պաշտոնապես՝
66-88)
|
52թ.–ին Մեծ
Հայքն ազատագրել
է հռոմեական զավթիչներից։
Հիմնադրել է Արշակունիների թագավորությունը: Վերականգնել է Արտաշատ քաղաքը, Գառնու
տաճարը, 72թ. վտարել Հայաստան ներխուժած ալաններին:
|
Սանատրուկ (88-110)
|
Մշո
դաշտում
հիմնում
է
իր ապագա աթոռանիստ քաղաք Մծուրքը:
|
Վաղարշ
Ա (117-140/4)
|
Վարդգեսավան
գյուղաքաղաքը
զարգացնում
է
վերածում
է
մեծ
քաղաքի:
Քաղաքին
տալիս
է
Վաղարշապատ
անունը,
որը
Արշակունիների
երկրորդ
մայրաքաղաքն
էր:
|
Բակուր
Ա (161-162)
|
|
Վաղարշ
Բ (186-198)
|
Հռոմեական լեգեոնները հեռացնում է Հայաստանից:
Արշակունիների
թագավորական
իշխանությունը
դարձնում
է
ժառանգական:
Սպանվում է լեռնական ցեղերի դեմ արշավանքի ժամանակ:
|
Խոսրով
Ա (198-216)
|
Խոսրով
Ա-ն՝ Վաղարշ
Բ-ի որդին,
ցանկանալով
լուծել
հոր
վրեժը,
արշավում
է
Կովկասի
լեռնային
ցեղերի
դեմ:
Հռոմի
նոր
կայսր
Կարակալլան
երազում
էր
գրավել
Առաջավոր
Ասիան, և խաբեությամբ իր մոտ
է
կանչում
Խոսրով
Ա-ին,
նրան
ձերբակալում,
ինչը
Հայաստանում
զայրույթ
է
առաջացնում:
|
Տրդատ
Բ (217-252)
|
Տրդատի
գլխավորությամբ,
ջախջախվում
ու
Հայաստանից
վտարվում
են
Կարակալլայի
ուղարկած
զորքերը:
Այդ
ժամանակ,
բանտարկության
մեջ,
մահանում
է
Խոսրովը,
իսկ
Հռոմի
կայսր
Մակրինոսը
Տրդատ
Բ-ին է թագ
է
ուղարկում:
Մակրինոսը
ետ
է
վերադարձնում
Տրդատ
Բ-ի մորը,
ավարները
ու
կալվածքները,
որոնք
գրավել
էր
Խոսրով
Ա-ի ժամանակ:
Տրդատ Բ-ն 226 թ. արշավել է Պարսկաստան
ու հաղթանակած վերդարձել: III դարի
կեսերին, երբ Պարսկաստանը հարձակվում է Տրդատի թագավորության վրա, Տրդատը երկար չի կարողանում դիմակայել ու հեռանում է Հռոմեական կայսրություն: Մենամարտում հաղթում է գոթերի առաջնորդին ու վերադառնում հայոց աշխարհ:
|
Խոսրով
Բ
Մեծ (279-287)
|
|
Տրդատ
Գ
Մեծ (287-330)
|
297թ. հռոմեական զորքի աջակցությամբ պարտության է մտանում Բասեն գավառ հասած պարսից զորքին ու պարսից արքա Ներսեհին: 298թ. Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա հաշտության պայմանագիր, որով Ներսեհը ճանաչում է Մեծ Հայքի թագավորության անկախությունը: 301թ. քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն: Զարգանում է երկրի տնտեսությունը, առևտուրը: Աջակցում է քրիստոնեության զարգացմանը, քահանաներին տալիս հողակտորներ: Խթանում է Հայաստանում կրթության զարգացմանը, բացում ասորական, հելլենական դպրոցներ:
|
Խոսրով
Գ
Կոտակ (330-338)
|
Երկիրը
էլ
ավելի
հզորանում
է,
վերելք
են
ապրում
տնտեսությունը,
քաղաքաշինությունը:
Զարգացնում
է
Դվին
քաղաքը,
ստեղծում
աշխարհում
առաջին
արհեստական
անտառը՝
Խոսրովի
անտառները,
որոնք
հրամայում
է
լցնել
կենդանիներով:
Օրենք
է
ստեղծում,
որով
աշխարհատեր
նախարարները
պետք
է
մնային
իր
կողքին՝
արքունի
զորքի
հետ
մարտի
գնալու
փոխարեն:
|
Տիրան (338-350)
|
Կոստանդիոս
II-ը
Տիրանին
ճանաչում
է
թագավոր:
Տիրանը
չի
ցանկանում
ներքաշվել
հռոմե-պարսկական
հակամարտությունների
մեջ,
սակայն
պարսիկները
շարունակում
են
իրենց
նենգ
գործերը:
Տիրանը
լավ
հարաբերությունների
մեջ
չէր
թե՛
Հուսիկ
կաթողիկոսի,
թե
նախարարական
տների
հետ,
այդ
իսկ
պատճառով
սպանում
է
Հուսիկին,
կորուստներ
են
ունենում
Ռշտունյաց
և
Արծրունյաց
տոհմերը:
Հայաստան
եկած
ատրպատականի
մարզպան
Վարազը
դավադրաբար
ածուխով
դաղում
է
Տիրանի
աչքերը,
տանում
Շապուհ
II-ի
մոտ:
Հայերը
Հռոմի
հետ
ցանկանում
են
ռազմական
դաշինք
կնքել
Սասանյան
Պարսկաստանի
դեմ,
Շապուհը
ազատ
է
արձակում
Տիրանին,
ով
կուրության
պատճառով
հեռանում
է
քաղաքականությունից
ու
հաստատվում
Կոշում:
|
Արշակ
Բ (350-368)
|
Կոգովիտ գավառում կառուցում է Արշակավան քաղաքը: Հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Շապուհը առաջարկում է Արշակին ամուսնանալ իր դստեր հետ, սակայն Արշակը մերժում է: Արշակն Բ-ն հայ-հռոմեական դաշինքը ամրապնդելու նպատակով գնում է Մաժակ, որտեղ ամուսնանում է կայսեր մահացած եղբոր նշանածի՝ Օլիմպիայի հետ, ում Արշակի կինը՝ Փառանձեմը չի հանդուրժում և սպանում է: 363թ. հռոմեա-պարսկական պայմանագրով Հռոմեական նոր կայսր Հովիանոսը չպետք է օգներ հայոց արքային: 363թ. և 364 թ. պարսիկները հարձակվում են Հայաստանի վրա, սակայն ջախջախվում ու դուրս վտարվում երկրից: 368թ. Շապուհը խաբեությամբ Արշակին ու Վասակին կանչում է Տիզբոն և Արշակին ձերբակալում Անհուշ բերդում, իսկ Վասակին սպանում:
|
Պապ (371-374)
|
Պապը
հիմնովին
փակում
է
կուսանոցները,
այրիների
ապաստանները,
թույլ
է
տրվում
կույսերին
ու
այրիներին
ամուսնանալ
կրճատում
եկեղեցու
հարկերը,
սահմանափակվում
է
պտղի
և
տասանորդների
կարգը:
Պապը
պարտադրեց,
որ
քահանաները,
որ
հոգևորականների
եղբայրները,
զավակները,
ազգականները
նույնպես
պետական
ծառայություն
կատարեն:
Պապը
երկրի
այրուձին
դարձրեց
100 հազարի
չափ:
Հայաստանից
վերջնականապես
վտարվեցին
պարսից
զորքերը,
կաթողիկոս
արդեն
ձեռնադրում
էին
Հայաստանում:
371թ.
Ձիրավի
ճակատամարտում,
Պապի
գլխավորությամբ
հայոց
զորքը
փայլուն
հաղթանակ
է
տանում
պարսիկների
հանդեպ:
374թ.
դավադրորեն
Պապը
սպանվում
է
Վաղես
կայսրի
հրամանով:
|
Վարազդատ (374-378)
|
Կարևոր փաստեր չկան: Խաբնվել է Բատ Սահառունու կողմից ու համաձայնվել սպանել Մուշեղ սպարապետին:
Վարազդատը հարկադրված հեռանում է Հռոմեական կայսրության սահմանները:
Նա վերադարձել էր Հռոմեական կայսրությունից: Այնտեղ գտնվելու ժամանակ հայտնի էր դարձել որպես օլիմպիական խաղերի հաղթող:
|
Արշակ
Գ (378-384)
|
Կարևոր փաստեն չեն հիշատակվում: Ամուսնանում է նոր սպարապետ Մանվելի աղջկա՝ Վարազդուխտի հետ:
|
Խոսրով
Դ (384-389)
|
387թ. երկիրը բաժանվում է երկու մասի՝ Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև: Խոսրով Դ-ն իշխում էր Արևելյան Հայաստանում: Նա Արևմտյան Հայաստանում իշխող Թեոդոսիոս I-ի հետ համաձայնության է գալիս, որոշ ժամանակ հարկեր մուծում և ի վերջո իշխում նաև Արևմտյան Հայաստանում: Խոսրովը առանց Սասանյանների համաձայնության կաթողիկոս է նշանակում Ներսես Մեծի որդուն՝ Սահակ Պարթևին:
Խոսրով Դ-ի հարաբերությունները լավ էին կայսրի հետ, ինչը առաջացում է Շապուհ
III-ի զայրույթը: Շապուհի հրամանով ձերբակալում են Խոսրովին ու գերեվարում Պարսկաստան:
|
Վռամշապուհ (389-414)
|
Կառավարության տարիները անցել են շատ խաղաղ: Պարսից արքա Վռամը՝ իր շահերից ելնելով, սկսում է լավացնել հարաբերությունները Վռամշապուհի հետ: Առաջացած նպաստավոր պայմաններում Վռամշապուհին հաջողվում է միավորել Մեծ Հայքի երկու մասերը ախոյան տերություններին՝ Բյուզանդիային և Պարսկաստանին հարկ վճարելու գնով: Վռամշապուհի ու Սահակ Պարթևի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծում Հայոց գրերը:
|
Արտաշես
Արշակունի (422-428)
|
Արտաշեսի
գահակալությունը
հայ
նախարարներին
դուր
չէր
գալիս:
ըստ
նրանց՝
Արտաշեսը
իբրև
թե
հեղինակազրկվել
էր
և
կորցրել
երկրի
կառավարման
ղեկը:
Նախարարները
իրենց
առաջ
խնդիր
էին
դրել
գահընկեց
անել
Արտաշեսին,
ինչին
դեմ
էր
Սահակ
Պարթևը:
Հայ
նախարարները
բողոքում
են
պարսից
արքա
Վռամին,
թե
Սահակ
Պարթևն
ու
Արտաշեսը
անցել
են
հույների
կողմը:
Վռամ
արքան
որոշում
է
թագավորություն
վերցնել
Արտաշեսից
և
նրան
արգելափակել
Պարսկաստանում:
|
2.
Կազմել տաս հատ թեստային առաջադրանք: Երեքը տարեթվերի մասին: Չորսը ունենան հետևյալ կառուցվածքը` դեպքերը դասավորել
ըստ
ժամանագրական
հաջորդականության:
Օր`
Անի
մայրաքաղաքի
հռչակումը,
Բագրատույաց
թագավորության
առաջացումը,
Ասորեստանի
մայրաքաղաք
Նինվեի
կործանումը,
Էրէբունի
քաղաքի
կառուցումը,
Սելջուկ
թուրքրի
չորրորդ
արշավանքը,
Հռոմում
քրիստոնեության
ընդունելությունը:
Մյուս
երեքը`
անունների,
տեղանունների,
տերմինների
բացատրություն:
Ինչ
է
նշանակում`
հազարապետ,
գունդստաբլ,
մաղազ,
սղնախ,
միջնաբերդ,
սենեսկալ,
ռաբունի,
հայասա,
կանցլեռ,
ասելով
1. Ե՞րբ է տեղի ունեցել Ակոռիի ճակատամարտը
ա/
371թ. բ/
405թ.
գ/ 481թ. դ/ 548թ.
2. Ե՞րբ է տեղի ունեցել Հայաստանի առաջին բաժանումը
Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև:
ա/
591թ. բ/
450թ.
գ/
214թ. դ/ 387թ.
3. Ե՞րբ է տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը:
ա/ 451թ. բ/ 631թ.
գ/
482թ. դ/
1023թ.
4. Դեպքերը դասավորել ըստ ժամանագրական
հաջորդականության:
ա/
Գառնիի երկրաշարժ բ/
Դվինի երկրաշարժ
գ/
Երևանի երկրաշարժ դ/
Անիի երկրաշարժ
ա/-ա,բ,գ,դ
բ/-գ,դ,բ,ա
գ/-դ,գ,բ,ա
դ/-բ,դ,ա,գ
5. Թագավորներին դասավորել ըստ իրենց կառավարման
ժամանագրական
հաջորդականության:
ա/
Արշակ II բ/ Գագիկ I
գ/
Արգիշտի I դ/ Սանատրուկ II
ա/-գ,դ,ա,բ
բ/-բ,ա,դ,գ
գ/-դ,գ,ա,բ
դ/-գ,ա,բ,դ
6. Թագավորությունները դասավորել ըստ իրենց կառավարման
ժամանակագրական հաջորդականության:
ա/
Արշակունիների արքայատոհմ բ/
Վանի թագավորություն
գ/
Արտաշեսյանների թագավորություն դ/
Բագրատունիների արքահայտոհմ
ա/-ա,դ,բ,գ
բ/-բ,գ,ա,դ
գ/-ա,գ,բ,դ
դ/-ա,բ,դ,գ
7. Դեպքերը դասավորել ըստ իրենց կառավարման ժամանակագրական
հաջորդականության:
ա/
Քրիստոնեության պետական կրոն հռչակումը Հայաստանում
բ/
Հայոց գրերի գյուտը
գ/
Դվինի առաջին եկեղեցական ժողովտ
դ/
Խաղխաղի ճակատամարտ
ա/-դ,գ,բ,ա
բ/-ա,բ,դ,գ
գ/-գ,դ,բ,ա
դ/-ա,գ,դ,բ
8. Ի՞նչ է նշանակում բատրակ:
ա/
Կալվածք բ/
Աշխատող փնտրող ավատատեր
գ/
Սպարապետ դ/ Վարձու
աշխատանք փնտրող գյուղացի
9. Ի՞նչ է նշանակում ֆիոդ:
ա/ Կալվածք բ/
Ժառանգություն
գ/
Ավատատեր դ/
Հազարապետ
10. Ի՞նչ է նշանակում կանցլեր
ա/
Թագավոր բ/
Նախագահ
գ/
Նախարար դ/ Վարչապետ
3. Բնութագրել Արտաշեսյան
թագավորության հետևյալ
թագավորներին` Արտաշես
Ա, Տիգրան
Բ:
Արտաշես Ա-ն հայոց պատմության ամենանշանավոր գործիչներից է եղել:
Նա
անջնջելի
հետք
է
թողել
մեր
ժողովրդի
պատմության
մեջ:
Նա
ծնվել
է
մոտ
Ք.ա.
230թ.
մեծատոհմիկ
Զարեհի
ընտանիքում:
Մագնեսիայի
ճակատամարտից
հետո
նա
հռչակեց
Հայաստանի
անկախությունը,
դարձել
թագավոր
ու
հիմք
դրել
նոր՝
Արտաշեսյանների
արքայատոհմին:
Իզուր
չէ,
որ
նա
կրել
է
«Մեծ»,
«Աշխարհակալ»,
«Բարի»
տիտղոսները,
որոնք
վկայում
են
արքայի
նկատմամբ
ժողովրդի
անսահման
սերը:
Արտաշեսը
լայն
ճանաչում
է
ունեցել
նաև
Հին
աշխարհում,
հունական
և
հռոմեական
բազմաթիվ
հեղինակներ
անդրադարձել
են
նրա
գործունեությանը:
Արտաշեսի
շնորհիվ
հայկական
տարածքների
մեծ
մասը
միավորվեց
մեկ
ընդհանուր
պետության՝
Մեծ
Հայքի
թագավորության
մեջ:
Այդ
պատճառով
էլ
հույն
պատմիչը
նրան
անվանում
է
«Հայաստանի
մեծ
մասի
կառավարիչ»,
իսկ
հույն
աշխարհագետ,
ապտմիչ
Ստրաբոնը
գրում
է,
որ
«Հայաստանը
աճել
է
Արտաշեսի
ջանքերով
և
այստեղ
բոլորը
միալեզու
են»:
Արտաշես Ա-ի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարջակ ու ուժեղ պետություն, որը կարիք ուներ ներքին խոշոր բարեփոխումների: Արտաշեսը կատարեց տնտեսական, մշակութային, ռազմական, վարչաքաղաքական և այլ տեսակի բարեփոխումներ: Հիմնադրեց Արտաշատ մայրաքաղաքը: 180թ. Արտաշեսը հրապարակեց հողային բարեփոխման վերաբերյալ հրամանագիր, որի համաձայն՝ մասնավոր հողային տնտեսությունների սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից:
Նա
ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ: Հայրենիքի սահմանների պաշտպանությունը էլ ավելի լավ կազմակերպելու նպատակով նա ստղծեց չորս զորավարժություններ և այլն:
Տիգրան
Բ Մեծ
Տիգրան Բ-ն շարունակել է իր պապի՝ Արտաշես Ա-ի միավորիչ գործունեությունը: Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր: Տիգրանն
իր
գահակալության
հենց երկրորդ
տարում
Մեծ
Հայքին
է
միացրել
Ծոփքի
թագավորությունը
և
դուրս
եկել
Եփրատի
ափերը:
Տիգրան Բ-ն կառուցեց Տիգրանակերտ քաղաքը: Հռոմեացի
պատմիչները
Տիգրան
Բ-ին անվանել
են
Հռոմի
«զորեղ
թշնամի»
Արևելքում,
«հզորագույն
թագավոր»,
«մեծագույն
թագավոր,
որ
տիրակալում
էր
մեծ
փառքով»:
No comments:
Post a Comment