8.19.2014

Ադամ Սմիթ. «Ազգերի հարստություն» աշխատություն


Շոտլանդացի փիլիսոփա, տնտեսագետ, դասական տնտեսագիտության հիմնադիր Ադամ Սմիթը ծնվել է 1723 թվականի հունիսի 16-ին, շոտլանդական Կերկոդի քաղաքում, որտեղ և ստացել է իր նախնական կրթությունը: 14 տարեկանում Սմիթը ընդունվում է Գլազգոյի համալսարան, որտեղ սովորելով երկու տարի, ուսումնասիրում է տրամաբանություն, փիլիսոփայություն, մեթեմատիկա և աստղագիտություն: Համալսարանում ցուցաբերած բարձր առաջադիմության համար նրան շնորհում են կրթաթոշակ, ինչն էլ հնարավորություն է տալիս պատանի Սմիթին ուսումը շարունակել Օքսֆորդի համալսարանում: Ուսման զուգընթաց Սմիթը զբաղվում էր ինքնակրթությամբ` ընթերցանությամբ, ինչը ի վերջո փիլիսոփայի մոտ հետաքրքրություն առաջացրեց տնտեսագիտության հանդեպ: Ավարտելով Օքսֆորդի համալսարանը Սմիթը վերադառնում է Շոտլանդիա, Գլազոյի համալսարանում ստանում է բարոյագիտական փիլիսոփայության պրոֆեսորի պաշտոն:

Ադամ Սմիթը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, որոնցում արծարծված թեմաները և գաղափարները արդիական են և օգտագործվում են նույնիսկ մեր օրերում: Իր բազում աշխատություններում Սմիթը առաջադրում և մեկնաբանում է հասարակական և տնտեսական բնույթի հարաբերությունները, ներկայացնում դրանցում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները առաջարկում: Սմիթի «Ազգերի հարստություն» աշխատությունը համարվում է շուկայական տնտեսության ակադեմիական մոդելը:

Ազգերի հարստություն

Ադամ Սմիթը, իր «Ազգերի հարստություն» աշխատությունում ներկայացնում է շուկայական տնտեսական համակարգի մրցակցության մեխանիզմը: Յուրաքանչյուր ոք, ով գործունեություն է ծավալում շուկայում, լինի նա արտադրող, թե վերավաճառող հետապնդում է իր անձնական շահը` հնարավորինս բարձր երկամուտի տեսքով: Սմիթի տեսության համաձայն, այն արտադրողը, ով ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման դիմաց պահանջում է առավել բարձր գին, ի վերջո բախվում է սպառող չունենալու փաստին: Շուկայի ոսկե օրենքն ասում է, որքան ցածր է ապրանքի գինը, այնքան մեծ է, սպառողների կողմից դրա նկատմամբ պահանջարկը (պահանջարկի փոփոխության գնային գործոն): Սակայն վաճառվող արտադրանքի նկատմամբ պահանջակի ձևավորովումը, պայմանավորված է ոչ միայն դրա ցածր գնով, այլ նաև տվյալ ապրանքի «անհրաժեշտությամբ» (ոչ գնային գործոն): Ենթադրենք, սպառողները ցանկանում են գնել ավելի շատ գրիչներ, քան մատիտներ, սակայն շուկայում հավասարապես վաճառքի են ներկայացված, թե գրիչներ, թե մատիտներ: Գնոդները կգնեն շուկայում առկա բոլոր գրիչները, կմեծանա գրիչների պահանջարկը, արդյունքում դրանց շուկայական գինը կավելանա, կավելանա նաև գրիչների արտադրությունը, որպեսզի հնարավոր լինի բավարարել պահանջարկը: Բարձր պահանջարկը կհանգեցնի նաև բարձր առաջարկի, շուկա մուտք կգործեն գրիչի նոր արտադրողներ, իսկ նրանք, ովքեր արդեն զբաղվում էին գրիչների արտադրությամբ, կընդլայնեն արտադրական հնարավորությւոնները: Մատիտների արտադրության հետ կլինի հակառակը: Մատիտների արտադրությունը անկում կապրի, մատիտ արտադրողները կջանան «ազատվել» չվաճառվող արտադրանքից, և կնվազեցնեն մատիտների գինը: Այսպիսով, կավելանա գրիչների արտադրությունը, փոխարենը անկում կապրի մատիտների արտադրությունը, կլինի այնպես, ինչպես թելարդում է սպառողը: Շուկայական խնդիրները հարթվում են, ի օգուտ հասարակական շահի շուկայի անտեսանելի ձեռքի միջոցով` պահանջարկի և առաջարկի հիման վրա: Սմիթը կարծում էր, որ իր անձնական շահը հետապնդող արտադրողը, կնպաստի նաև հասարակական շահին: Յուրաքանչյուր արտադրողի առավել մեծ շահույթը, նշանակում է առավել մեծ չափով հարկերը, առավել շատ աշխատատեղեր, առավել մեծ շուկա: Իսկ ինչպե՞ս մեծացնել արտադրությունը: Այս հարցում Սմիթը շատ կարևոր էր համարում աշխատանքի ճիշտ բաժանում, երբ արտադրությունում յուրաքանչյուր ոք կատարում է իր աշխատանքը` ստեղծելով վերջնական արտադրանքը ձևավորող առանձին մասերը: Սմիթը իր «Ազգերի հարստություն» աշխատությունում ներկայացնում է շուկայական տնտեսական համակարգի ինքնակարգավորվող ֆունկցիան, հետևաբար և ավելորդ էր համարում, նրանում այլ մարիմինների միջամտությունը: Սմիթի համոզմամբ պետությունը պետք է նորգործություն չունենա երկրի տնտեսության մեջ, քանզի կարծում էր, որ շուկան, իր անտեսանելի ձեռքով կլուծեր առաջացած խնդիրները: Սմիթի գաղափարը հակադարձվեց 20-րդ դարում, ամերիկացի տնտեսագետ Ջոն Քեյնսի կողից, երբ 1930 թվականի տնտեսական մեծ ճգնաժամից հետո անհրաժեշտ էր վերականգնել երկրի տնտեսությունը: Ըստ նրա, տնտեսությունը առանց պետական միջամտության չի կարող ապահովել տնտեսական կայունությունը: Այնուամենայնիվ Ադամ Սմիթը համարվում է բոլոր ժամանակաների ամենահանճարեղ տնտեսագետը:
Մերի Թելունց

No comments:

Post a Comment