Թունան առաջին անգամ հանդիպեց գազանին կիրակի կեսօրին: Կիրակին Թունայի սիրելի օրն էր, որը նախընտրում էր անցկացնել միայնակ` ձկնորսությամբ զբաղվելով Բոսֆորի արևային ափին: Ոչ ոք չգիտեր, թե ինչու է նա միշտ նախընտրում միայնակությունը, իսկ նրա երկու եղբայրները համարյա ամեն վայրկյան միասին էին անցկացնում: Նրա մտահոգված ծնողները միշտ խրախուսում էին Թունային, որ խաղա իր եղբայրների հետ, բայց Թունան միշտ կրկնում էր. «Դրա փոխարեն ավելի լավ է ձկնորսության գնամ»: Գետի ափին նա անգամ հեռու էր գնում ուրիշ ձկնորսներից. նա գնում էր ափի հանդարտ հատվածները, ուր բացի պլաստիկ շշերից ու հին գուլպաներից հազվադեպ էին այլ բաներ հանդիպում:
Թունան միայնակ էր գետափում, երբ հանդիպեց հրեշին: Այն տեղափոխվում էր դանդաղ, ջրի ուղղությամբ: Սկզբում նա մտածեց, որ դա մեծ ձուկ է, կամ փայտի մի կտոր, հետո կարծեց, թե լպրծուն նավթ է: Երբ հրեշը իր մոխրագույն, փշոտ գլուխը ջրից բարձրացեց, և Թունան հասկացավ, որ նախկինում այդպիսի բան երբեք չէր տեսել: Գազանի սառած աչքերը ուշադիր զննում էին նրան: Թունան կարող էր հետազոտել գազանի ստվերային մարմինը: Հրեշը հսկայական էր, գրեթե մեքենայի չափ: Նա դանդաղ շարժում էր իր ետևում գտնվող 3-4 մետր երկարությամբ պոչը:
Թունան սկզբում մտածեց վազել, բայց ինչ-որ մի բան պահում էր նրան այդտեղ` հուզմունքը, կամ գուցե տարօրինակ գլխապտույտը: Մի քանի վայրկյան հետո, հրեշը գյուխը ջրից վեր բարձրացրեց: Այն հսկա գայլի կամ կոկորդիլոսի էր նման: Այն ուներ դուրս ցցված կատար, և տարօրինակ գեղեցիկ բեղեր, որոնք ինչնում էին վզով ներքև: Գետը պղպջակներ էր արձակում, երբ հրեշը շնչում էր:
Թունան բնազդաբար հասավ իր պայուսակին: Նա վերցրեց իր մայրիկի պատրաստած սնեդվիչը և նետեց դա ջուրը: Հրեշի մեծ գլուխը սահեց դեպի դա և սրածայր ատամների առաջ սենդվիչը տեսավ որպես մի պատառ, որը անհետացավ կոկորդում:
-Ավելի'.-Կարծես ասում էր գազանը:
Թունան արագորեն հրեշին տվեց իր լանչից մնացածը, բայց դա բավարար չէր: Այն իսկապես բավարար չէր «Ավելի'»:
-Ես էլ չունեմ.- Թունան պատասխանեց:
-Էլի.-կրկնեց հրեշը:
-«Էլի՞».-արձագանքեց Թունան: Արդեն պարզ էր, որ հրեշը նրան չէր վնասի: Եթե ցանկանար վնասել, նա արդեն մահացած կլիներ: Նա ինչ-որ բան էր ուզում իրենից և Թունան իրեն հրեշի կողմից ընտրված էր զգում: Նա ընտրված էր, և ոչ ոք բացի իրենից: Նա ժպտաց և ասաց. -Ես ավելին կբերեմ հաջորջ շաբաթ` հաջորդ կիրակի: Այդ խոսքերի հետ հրեշը սուզվեց գետը: Թունան գետի մոտ մնաց ևս մեկ ժամ, բայց գիտեր, որ հրեշը այլևս չի վերադառնա, և հասկացավ, որ անօգուտ էր այդտեղ սպասելը:
-Ավելին.- Թունան փնթփնթաց նորից և գնաց տան ճանապարհով: Նա որոշեց գնալ ուղիղ, և ոչ ոքի չպատմել, թե ինչ էր իր հետ պատահել: Նա որոշեց դա գաղտնի պահել, որովհետև պատկերացրեց, թե ինչպես կարձագանքեին իր եղբայրները, եթե ինքը պատմեր Բոսֆորում` հրեշի հետ անցկացրած օրվա մասին: Նրանք հավանաբար նրան ստախոս կկոչեին, և նա չէր կարողանա ապացուցել, որ իր պատմածը իրականություն է: Ապացուցելու համար, նա պետք է եղբայրներին տաներ գետափ, իսկ եթե հրեշը չհայտնվեր: Կամ ավելի վատ: Ի՞նչ է դա: Ի՞նչ կլինի, եթե բոլորը տեսնեն նրան: Այդ ժամանակ դա կլինի բոլորի գաղտնիքը, որը արդեն գաղտնիք չի լինի:
Թունան ծախսեց մեկ շաբաթ, որպեսզի հավաքի հնարավորինս շատ սնունդ: Նա հավաքեց ուշադիր, գաղտնի. վերցնելով խոհանոցից, կամ էլ իր ընթրիքը, որ զգուշորեն թաքցնում էր իր գրպանում, երբ ոչ ոք չէր նայում: Շաբաթվա վերջում, նա երկու պայուսակ սնունդ էր կուտակել: «Երկու պայուսակ, արդյո՞ք դա բավարար կլինի».-մտածում էր Թունան:
Թունան վստահ չէր, որ վերադառնալով գետափ կտեսնի հրեշին, բայց հրեշը պատրաստ սպասում էր նրան: Նա ափից տեսավ մութ ստվեր, մութ մարմին ջրից դուրս, և մոտեցավ հրեշին: Թունան հայտնաբերեց, որ ինչ-որ մեկը տեսել է հրեշին, բայց նա չէր ցանկանում, որ հրեշը իրենից բացի ուրիշի համար էլ հայտնի լինել: Ինքը միակն էր և ուրիշ էր:
-Էլի', ասեց հրեշը: Նա կերավ պայուսակների ամբողջ սնունդը, այդ թվում նաև պայուսակները, և այդ րոպեին կրկնելով. «Էլի', Էլի'»:
-Էլ չկա.-Թունան պատասխանեց: Հրեշը նորից ու նորից կրկնում էր «Էլի'»: Դա հուսահատ էր հնչում: Վերջապես Թունան ավելացրեց. «Ես կփորձեմ, հաջորդ կիրակի քեզ ավելին բերել»:
Թունան ծախսեց հաջորդ մի քանի շաբաթները, որպեսզի կարողանա հրեշի համար սնունդ հավաքել, և բոլոր կիրակիները նա գնում էր գետ, հրեշին կերակրելու, իսկ հրեշը միշտ ավելին էր խնդրում: Թունան գողանում էր տնից` առանց մտածելու: Իր ընտանիքի սնունդը, իր սնունդն էր, նա վերցնում էր տան սնունդը, սակայն դա բավարար չէր: Նա սկսեց գողանալ դպրոցի երեխաներից: Թունան իսկական ընկեր չուներ և միշտ մնացած երեխաներից իրեն տարբեր էր համարում: Նա ուզում էր ուրիշներից տարբեր լինել: Կարծում էր, թե մնացածը իրար նման են, անելով նույն բաները, ապրելով իրար նման: Երեխաներից գողությունը հեշտ էր, Թունան նրանց գրպաներից վերցնում էր փող, և ուտելիք` նրանց ափսեներից:
Շուտով նա սկսեց գողանալ խանութներից: Նա գողանում էր ընկույզ և եգիպտացորեն: Բայց նույնիսկ խանութներից գողությունը չէր բավարարում, որ ուտելիքով պայուսակները
չորսից ավելի լինեին: Ոչ հինգ, ոչ վեց, ոչ յոթ… Հրեշին միշտ ավելի էր պետք:
Տասներորդ շաբաթում Թունան վազում էր ուտելիքների և մտքերի հետևից: Եվ միայն կարողանում էր հավաքել երկուսուկես պարկ ուտելիք: Նա ավելի քիչ հայտնի էր իր համադասարանցիների մեջ, քան նա, ով բռնել էր նրան գողանալու մի քանի առիթներին: Տեղացի խանութպանները սկսել էին աչքի տակ պահել նրան, անգամ վռնդում էին նրան խանութներից: Նույնիսկ նրա ընտանիքը սկսեց կասկածել, և ընթրիքին նայում էին նրան այնպես, ինչպես մի հոգսի:
-Ի՞նչ ես անելու վաղը, Թունա': Նորից ձկնորսությո՞ւն -ասաց նրա եղբայրներից մեկը:
-Այո ձկնորսություն.-պատասխանեց Թունան, առանց իր ափսեից այն կողմ նայելու:
-Ինչպես միշտ նույնը, բայց դու երբեք ետ չես վերադառնում ձկան հետ:-ասաց մյուս եղբայրը:
-Երբեք.- վերահաստատեց կրտսեր եղբայրը:
-Այսպիսով, ի՞նչ ես դու անում այդտեղ ողջ օրը, գետի կողիքն.-նրա եղբայրը հարցրեց: Նրա մայրն ու հայրը նույնպես պատասխանի էին սպասում: Թունան զգաց, որ մի կաթիլ քրտինք է անցնում իր դեմքի վրայով: Նա պատկերացրեց իր երկուսուկես պայուսակը և տեսավ հրեշին հիասթափվաց ջրի մեջ սուզվելուց,
իրեն սպասելուց, հեռանալով և ընդմիշտ փնտրելով տարբեր մեկին, ինչպիսին նա էր: Թունան հանկարծ նայեց իր եղբայրներին:
-Եկեք ինձ հետ և պարզեք.-ասաց նա.-եկեք ինձ հետ ձնկորսության վաղը: Բայց այդ րոպեին Թունան տեսավ ավելին, քան իր եղբայրները: Շատ ավելին: Առնվազն քսան սննդով լի պայուսակ...
No comments:
Post a Comment