Նա
քայլում էր իր մեծ տան սենյակներով: Նա փնտրում էր բանաստեղծությունների մի գիրք, որ
թողել էր ինչ-որ մի տեղ և չէր հիշում որտեղ է այն: Նա բացեց ճաշասենյակի դուռը և ներս մտավ, սենյակում
մութ էր, նա վառեց լույսը:
Սենյակը լուսավորվեց և նա վախից
գոռալով ետ գնաց. Դիմացի պատի մոտ կանգնած էր մի մարդ, ում ձեռքին ատրճանակ
կար:
-Ի՞նչ եք ուզում.-ասաց կինը:
-Կարծում եմ, պետք է դուրս գամ, ես մոլորվել
եմ այստեղ.-հեգնանքով պատասխանեց տղամարդը:
-Ի՞նչ եք անում այստեղ:
-Պարզապես գողություն տիկին, միայն այդքանը:
Ես չէի ակնկալում Ձեզ հանդիպել, քանի որ տեսել էի Ձեզ, Ձեր ծեր հոր հետ մեքենա նստելիս:
Դուք հավանաբար օրիորդ Սեթլին եք, այդպե՞ս չէ:
Տիկին Սեթլին տեսավ նրա սխալը, բայց նա բարեհամբույր
էր:
-Այժմ խնդրում եմ, ցույց տվեք ինձ ելքը.-ասաց
տղամարդը:
-Եվ ինչ կլինի, եթե ես օգնություն կանչեմ.-հարցրեց
տիկինը:
-Այդ ժամանակ ես պետք է Ձեզ սպանեմ.-պատասխանեց
նա դանդաղ: Ես չեմ կարող բանտ գնալ, իմ ընկերը դրսում ինձ է սպասում, և ես խոստացել
եմ օգնել նրան:
-Ես նախկինում երբեք չեմ հանդիպել գողի: Եվ
ես չեմ կարող բացատրել, թե ինչքան հետաքրքիր է դա: Չե՞ք ցանկանա մի քանի րոպե մնալ
այստեղ և զրուցել իմ հետ: Ես որոշ բաներ եմ ուզում հասկանալ: Դուք նման չեք գողի, ինչո՞ւ
չեք աշխատում:
-Ես արել եմ ամեն հնարավորը, բայց այս քաղաքում
ինձ հարմար աշխատանք չկա: Առաջ ես փորձում էի ազնիվ մարդ լինել, մինչև սկսեցի աշխատանք
գտնել: Եվ հիմա ես պետք է գնամ:
Բայց Միսս Սեթլին չէր ուզում կորցնել իր գողին,
այդպիսի բան կյանքում հաճախ չի պատահում: Դիմելով տղամարդուն նա ասաց.
-Ես իսկապես չեմ կարող Ձեզ այստեղ պահել,
բայց խնդրում եմ նստեք այստեղ սեղանի մոտ և պատմեք ինձ Ձեր մասին: Նա ուղեկցեց գողին
սեղանի մոտ նստելու: Գողը ատրճանակը դրեց սեղանի մի անկյունում, իրենց միջև: Բայց դա
տարօրինակ տուն էր, և նա չգիտեր որ սեղանի տակ, կնոջ ոտքի կողքին, էլեկտրական զանգ
կա:
Ես գող չեմ օրիորդ, և չեմ եկել այստեղ գողանալու
համար: Դուք դա տեսաք: Ես եկել եմ տանելու այն ինչ ինձ է պատկանում: Ծեր Սեթլին խլեց
ինձնից այն ամենը, ինչ ես ունեի: Հիմա ես ոչինչ
չունեմ: Քանի որ ընկերս գումարի կարիք ուներ ես ուղղակի եկա Ձեր հորից ինչ-որ բան վերցնելու:
Ես իրոք ասում եմ այն, ինչ եղել է:
-Ես զգում եմ, որ դուք ճիշտ եք.-ասաց տիկինը.-բայց
այնուամենայնիվ գողությունը գողություն է:
-Ես գիտեմ այդ, սակայն այն ինչ ճիշտ է, ոչ
միշտ է օրինական: Ահա թե ինչու ես պետք է գնամ:
-Ոչ, սպասեք…-Կինը անմիջապես վերցրեց ատրճանակը
և սեղմեց ոքի տակ եղած զանգը: Դուռը բացվեց նրա ետևում, և մարդը լսեց, որ ինչ-որ մեկը
սենյակ է մտնում, բայց նա նույնիսկ չշարժեց իր գլուխը: Առանց բառ ասելու, նրանք նայում
էին միմյանց աչքերի մեջ: Կինը վայելում էր այդ րոպեները: Նա արդեն պատկերացնում էր
ամսագրերումգեղեցիկ, երիտասար տիկին Սեթլիի մասին հոդվածը, ով բռնել էր վտանգավոր գողին
իր սեփական տանը:
-Քեզ բանտ կտանեն.-ասաց կինը սառնորեն.-Մտածիր
այն դասի մասին, դու շատ ժամանակ կունենաս մտածելու այն մասին, թե իմչ դաս ես քեզ տվեցի: Այժմ պատմիր իրականությունը: Ես չեմ հավատում քո
պատմությանը, դու խաբել ես ինձ:
Տղամարդը ոչինչ չպատասխանեց:
-Ասա ինչ-որ բան.- գոռաց կինը,-ինչո՞ւ ինձ
չես խնդրում, որ քեզ բաց թողնեմ:
-Այո', ես ինչ-որ բան կասեմ: Դու այնքան մեղմ
ու բարի տեսք ունեիր, և ողջ ժամանակ քո ոտքը զանգի վրա էր: Դու գիտես, թե ես ինչ եմ
պատրաստվում անել: Ես պատրաստվում եմ վեր կենալ այս աթոռից և դուրս գալ դռնով, և դու
չես կրակի: Հեշտ չէ մարդ սպանել, և ես վստահ եմ, որ դու չես կարող այդ անել:
Կինը դանդաղ քաշեց ձգանը:
-Ավելի ուժեղ սեղմեք.-խորհուրդ տվեց գողը.-
և սպանեք:
No comments:
Post a Comment