10.18.2014

Կռիվ ինքդ քեզ հետ

Մարդու բանականությունը շատ հաճախ հակասության մեջ է լինում նրա զգացմունքների հետ. այդ երկու զորեղ ուժերի պայքարը մարդու ներսում անհամերաշխություն է ստեղծում, կռիվ սառը և հաշվարկված դատողության, և նուրբ զգացմունքների միջև: Սովորաբար մեզանում դրանցից մեկը միշտ գերակայում է, որոշումներ մենք կայացնում ենք ապավինելով դրանցից որևէ մեկին: Երբեմն տուրք ենք տալիս դատողությանը, երբեմն` զգացմունքներին, սակայն երկու դեպքում էլ ընտրությունը լիարժեք չի լինում, քանզի առաջին դեպքում ստորադասվում է սիրտը, երկրորդ դեպքում` ուղեղը: Սովորաբար զգացմունքներին ավելի շատ ուշադրություն դարձնող մարդիկ սիրահարներն են, բանականությանը` միայնակները: Դժվար է ասել, թե որին ապավինել է ճիշտ, սակայն իմ կարճ փորձից հասկացել եմ, որ չեմ սխալվում այն ժամանակ, երբ լսում եմ բանականությանս: Երջանիկ է այն մարդը, ով գտնվում է հոգեկան և մտավոր ներդաշնակության մեջ, ում որոշումները` թե' բանականությանը, թե' զգացմունքների գոհացնում են

Մերի Թելունց

No comments:

Post a Comment