11.27.2014

Պատմությունը գործնականում


1968 թվականին հայ մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվեց Սարդարապատի հերոսամարտերին, հայոց ազգագրությանն, ազատագրման պայքարին, հայ մշակութային ժառանգությանն նվիրված հուշահամալիրը: Հուշահամալիր, որ խորհրդանշում է պատերազմն ու հաղթանակը, զանգեր, որոնք անմարության սիմվոլներն են, և թանգարան, որում համառոտ ներկայացված է հայ աշխարհի ողջ վեհությունը: Տպավորիչ ու յուրահատուկ վայր, հանգիստ ու լուռ վիջավայր` նախատեսված սովորելու ու զարմանալու համար:

Բազմաթիվ թվականներով, դեպքերով ու դեմքերով ողողված պատմությունը, առավել դիտակտիկ և հետաքրքիր է դառնում, երբ հոդվածներից բացի, սկսում ես ուսումնասիրել այն նաև գործնականում` տեսնելով և համոզվելով: Կարծես սկսում ես հավատալ դասագրքրերում և համացանցում հանդիպող տեքստերին, որտեղ բազմիցս նշվում է հայ մշակույթի վեհության և բազմաշերտության մասին: Այսօր ամենշաբաթյա մեր պատմության դասաժամը, որոշեցինք կազմակերպել հենց այդ սկզբունքով. «Զրույցներ պատմության մասին» նախագծի շրջանակներում այցելեցինք Սարդարապատ: Շարժվեցինք կեսօրին, ճանապարհը պատկերացրածից ավելի երկար էր. համալիր հասանք մոտ մեկ ժամ անց և սկսվեց բացահայտումներով լի ճամփորդությունը: Շրջեցինք ողջ համալիրում, հետո գնացինք թանգարան` վերից վար ուսումնասիրելով թանգարանի բազմաշերտ հավաքածուները: Անցանք ազգագրության սրահով, որտեղ իրենց պատվավոր տեղն էին զբաղեցնում հնագիտական պեղումների արդյունքում պեղված` տարբեր ժամանակահատվածներին պատկանող գտածոները` աշխատանքային գործիքներ, խոհանոցային իրեր, գորգեր, կահույք, զարդեր, տարազ, ազգային խոհանոց և էլի շատ ու շատ ցուցադրվող նմուշներ, որոնք շարժեցին մեր հետաքրքրությունը: Շրջեցինք թանգարանի մնացած սրահներով, որտեղ ներկայացված էին Արցախյան հերոսամարտից կադրեր: Վերջին սրահը նվիրված էր դեկորատիվ արվեստին նմուշներին. ներկայացված տեսականին գրեթե մեր ժամանակների ստեղծագործություններ էին: Թանգարանում մոտ մեկ ժամ անցկացնելուց հետո` այցելության վերջում, դիտեցինք Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Արամ Մանուկյանի մասին պատմող ֆիլմը: Ճամփորդությունը հետաքրքիր և ուսումնական էր, որն իր շարունակությունը կունենա կրթահամալիրում: Երևան վերադարձանք լավ տպավորություններով համակված, հստակ որոշելով, որ նմանատիպ դաս-ճամփորդությունները շարունակական բնույթ են ունենալու:
Մերի Թելունց


No comments:

Post a Comment