11.30.2014

Թե ինչո՞ւ որոշեցի դառնալ տնտեսագետ


Մասնագիտության ընտրությունը մարդու կյանքի ամենաառանցքային և ամենաբարդ որոշումներից մեկն է: Այն պետք է ընդունել երկար կշռադատելով, քանի որ ճիշտ ընտրված մասնագիտությունը մեր հաջողակ ապագայի գրավականն է: Մասնագիտության ընտրության հարցում պետք է հաշվի առնել մտավոր ունակություններն ու նախասիրությունները, աշխատաշուկայի պահանջարկը:

Դեռ տաս տարեկանից որոշեցի դառնալ տնտեսագետ: Իհարկե որոշումս ինքնուրույն չեմ կայացրել. մասնագիտության ընտրության գործում օգնեցին ծնողներս: Սկզում ընտրությունը պայմանավորված էր մաթեմատիկայով. ես սիրում էի մաթեմատիկա, ու ինձ ասել էին, որ մաթեմատիկան ու տնտեսագիտությունը փոխկապակցված են: Հետագայում`մոտ 4-5տարի անց, որոշմանս մեջ ավելի հաստատակամ դարձա. ակումբային ձևաչափը օգնեց պատկերացում կազմել տնտեսագիտության մասին, սիրել ու հետաքրքրվել այդ գիտությամբ: Սկսեցի կարդալ, գրել, վերլուծել, մտածել, ուսումնասիրել, անընդհատ հետազոտել և հասկացա, որ առավել ճիշտ ընտրություն անել` պարզապես չէի կարող: Տնտեսագիտությունը յուրահատուկ գիտությունը: Այն հումանիտար գիտություն չէ, բայց ոչ էլ բնական է, ուստի իսկական տնտեսագետը պետք է կրի թե' մեկի, թե' մյուսի մտածելակերպը: Լավ տնտեսագետ դառնալու համար, առաջին հերթին պետք է մաթեմատիկա` մաթեմատիկին բնորոշ վերլուծական մտածելակերպ: Պետք է ստեղծականություն, նորարարական միտքը, շուտ կողմոնորշվելու և արագ գործելու ունակություն: Տնտեսագետը պետք է ճկուն դատողություն ունենա, կարգապահ ու ճշտապահ լինի, պետք է կարևորի մանրուքները, պատասխանատու և հետևողական կերպով կատարի իր պարտականությունները: Տնտեսագիտություն հասկանալը հեշտ չէ, սակայն եթե սիրով ես վերաբերվում գիտությանը, և հաճույքով ես ուսումնասիրում այն, տնտեսագիտությունը դառնում է պարզ և հասկանալի: Կարծում եմ այսօրվա ԲՈՒՀ-երում սովորող երիտասարդներին լավ մասնագետ դառնալու համար հիմնականում դա է խանգարում: Աշխատաշուկան պահանջում է միայն լավ մասնագետների, իսկ քննությունից-քննություն սովորող, մասնագիտություն չսիրող ուսանողը 5 տարի հետո ավել բան չի անելու, քան համալրել գործազուրկների շարքերը: Ինչևէ, որոշել եմ կրթությունս շարունակել ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանում: Ժամանակը ցույց կտա, գուցե մի օր ավելի լավ տարբերակ ունենամ, բայց այսօր որոշումս ուղղված է դեպի այդտեղ: Տնտեսագետ դառնալուց հետո, ոչ բուհական մակարդակով, բայց որոշել եմ ուսումնասիրել նաև ինժեներ-տնտեսագետի մասնագիտությունը: Դրա պարզապես որպես երկրորդ մասնագիտություն. այդ հարցում կօգնի ինժեներ մայրկիկիս: Հուսամ` ապագա մասնագիտությունս ինձ կբերի այն ձեռքբերումները, որ այսօր պատկերացնում եմ:

No comments:

Post a Comment