11.30.2014

Էկոհամակարգերի հիմնախնդիրը (նախագիծ 2)


Էկոհամակարգը կենսաբանական միջավայր է, որը կազմված է տվյալ վայրից, նրանում ապրող կենդանի օրգանիզմներից և բույսերիցդրանց միջև փոխհարաբերություններից. էկոհամակարգը մի ամբողջությունը, որ հողն միավորում է բույսերի և կենդանիների հետ: Էկոհամակարգի լավագույն օրինակն է գետը, նրանում բնակվող կենդանի էակներիձկների միկրոօրգանիզների (մանրէներ), բուսական աշխարհի հետ, որը կազմում է էկոհամակարգի կենդանի բաղադրամասըԷկոհամակարգի գոյության նախապայմանը էներգիայի հոսքն է: Էկոհամակարգի հատկանիշներ ասելով հասնակնում ենք նրա` էկոհամակարգ ստեղծող բաղադրիչների հատկանիշները: Էկոհամակարգը գտնվում է նորմալ վիճակում, երբ նրա բաղկացուցիչները կատարում են իրենց գործառույթը: Երբ էկոհամակարգի մի դետալը` բաղադրիչը թերի է կատարում իր ֆունկցիան, վնասվում է ողջ էկոհամակարգը: Մեզ շրջապատում են բազմապիսի և տարաբնույթ էկոհամակարգեր, որոնք հանդիսանում են մի ամբողջական էկոհամակարգի` բնության ենթամասերը: Կարևոր է տարանջատել երկու տեսակի էկոհամակարգը` բնական և արհեստական: Բնական էկոհամակարգերը ի վերուստ գոյություն ունեցող բնական միջավայրերն են, որոնցում առանց կողմնակի ազդեցության տեղի են ունենում էկոհամակարգի բաղադրիչների միջև փոխհարաբերությունները: Արհեստական էկոհամակարգերը մարդածին միջավայրերն են: Մեզ շրջապատող բնական էկոհամակարգի օրինակ է անտառը` իր բուսական և կենդական աշխարհով, արհեստական էկոհամակարգ է արգելոցը, ջրավազանը, ջերմոցը, արոտավայրերը: Բնական և արհեստական էկոհամակարգերը իրարից շատ տարբեր են: Թերևս գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ արհեստական էկոհամակարգի անխախտ վիճակը ապահովելու համար, անհրաժեշտ է մարդու ներգրավվածությունը, բնական դեպքում` մարդը հակացուցված է: Բնական և արհեստական էկոհամակրգերը իրականում ունեն շատ առանձնահատկություններ: Տնտեսական գործունեության շարժառիթով ստեղծված արհեստական էկոհամակարգերը տալիս են բարձր արդյունք, ի շնորհիվ մարդկային միջամտության. դրանք չունեն ինքնամաքրվելու հատկություն, ի տարբերություն բնական էկոհամակարգերի: Բնական էկոհամակարգերում էներգիայի աղբյուրը արևի լույսն է, արհեստական էկոհամակարգերում` էներգիայի այլ աղբյուրները: Արհեստական էկոհամակարգերում առավել փոքր է էկոհամակարգերի բաղադրիչների թիվը, բնական էկոհամակարգը առավել բազմաշերտ է: Արհեստական էկոհամակարգերը հիմնականում հետապնդում են բնապահպանության և տնտեսական շարժառիթ: Գյուղատնտեսական առավել մեծ արտադրանք ստանալու համար մարդը ստեղծում է գյուղատնտեսական էկոհամակարգ կամ ագրոէկոհամակարգ: Ագրոէկոհամակարգեր են արհեստականորեն ստեղծված այգիները, մարգագետիները ձկնաբուծության համար նախատեսված ջրավազանները, ջերմոցները, անասնապահական կենտրոնները, մի խոսքով այն բոլոր էկոլոգիական միջավայրները, որոնք ստեղծել է մարդ, որպեսզի կարողա առավել ռացիոնալ կազմակերպել իր տնտեսական գործունեությունը:

Ցանկացած կյանք պահանջում է էներգիայի և նյութերի անընդհատ հոսք: Էներգիան ծախսվում է կենսական ռեակցիաների իրագործման, իսկ նյութերը` օրգանիզմների մարմնի կառուցման համար: Առանց էներգիայի փոփոխման, որով ուղեկցում են բոլոր փոփոխությունները, ո'չ կյանք կլիներ, ո'չ էլ էկոլոգիական համակարգեր: Այսպես ասած էկոհամակարգերում էներգիայի քանակի կորուստը կարող է հանգեցնել էկոհամակարգի վերացման:
Կենսոլորտում ֆոսֆորի շրջանառությունը կապված է կենդանիների և բույսերի մեջ ընթացող նյութերի փոխանակության հետ: Ֆոսֆորը շատ մեծ դեր ունի մեր կյանքում, քանի որ եթե բավականաչափ ֆոսֆոր չպարունակեն մեր ոսկորները, ուղեղը, մենք այսպես ասած «կփլվենք», չենք կարող ապրել: Բացի այդ, սպիտակուցները սինթեզվում են ֆոսֆորի շնորհիվ, և եթե ֆոսֆորի քանակը քչանա կամ պակասի, ապա նաև կպակասի սպիտակուցների քանակը, ինչը կհանգեցնի բազմաթիվ լուրջ խնդիրների:

Բոլոր կենսաքիմիական շրջանների համեմատությամբ ածխածնի շրջանառությունը ընթանում է ավելի ուժգին: Կենսոլորտում ածխածինն ավելի հաճած հանդիպում է իր ավելի շարժուն ձևով` ածխաթթու գազի տեսքով: Ածխաթթու գազի ազդեցությունը էկոհամակարգերում բավականին մեծ է. ածխաթթու գազը մասնկակցում է ֆոտոսինթեզի պրոցեսին, որի ժամանակ սինթեզվում է բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզան,առաջանում է թթվածին: Ջրային օրգանիզմներն օգտագործում են ածխածնի միացությունները իրենց կմախքը կազմելու համար:

Մթնոլորտում ազոտի քանակը կազմում է 78%, այդ իսկ պատճառով մթնոլորտը համարվում է ազոտի անսպառ շտեմարան: Բույսերը բակտերիաներից ստանում են ազոտի մատչելի ձևերը, իսկ բակտերիաները բույսերից վերցնում են սնուսնդ և ձեռք են բերում բնակատեղ: Օրգանական նյութերի ձևով, սննդային շղթաների միջոցով, ազոտը փոխանցվում է էկոհամակարգերի մյուս օրգանիզմներին: Որպեսզի ազոտը կլանվի էկոհամակարգերի բաղադրիչների կողմից, հարկավոր է, որ այն հանդես գա ամոնիումի կամ նիտրատ իոնի ձևով: Գազային ազոտը փոխանակում են ամոնյակային ձևի և օգտագործում գյուղատնտեսական նպատակներով՝ որպես պարարտանյութ: Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր: Ազոտի կրճատման պատճառով, հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ, ինչը նույնպես կառաջացնի լուրջ խնդիրներ:
Էկոհամակարգը միասնական համակարգ է և յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր նշանակությւնը և ցանկացած բաղադրիչի փոփոխությունը կարող է հանգեցնել համակարգի փոփոխության:
Մերի Թելունց 

No comments:

Post a Comment